Զապորոժեի արեւմտյան թեւում ռուսական ուժերը ճեղքել են պաշտպանությունը՝ հատելով Գայչուր գետը (Քարտեզ)
ՄիջազգայինԵրեկ պաշտոնապես հայտրարվեց, որ ռուսական ուժերը Զապորոժեի արեւելյան ճակատում գրավել են Գյանչուր գետի արեւելյան հատվածում ուկրաինական պաշտպանության վերջին կետը` Վարվարովկա բնակավայրը:
Հեղինակավոր ռազմական փորձագետ Վիկտոր Կոտենոկը հաղորդում է, որ ամեն ինչ միայն դրանով չի սահմանափակվում: Այն է` ռուսական ուժերը, ընդլայնելով հարձակման գոտին Վարվարովկայից մի փոքր հյուսիս, գետանցել ենԳյանչուրը` ճեղքելով գետի արեւմտյան հատվածով ձգվող ուկրաինական պաշտպանության վերջին բնագիծը.
«Ռուսաստանի զինված ուժերը ճեղքել են թշնամու պաշտպանությունը դեպի Տերնովատի և Ռոժդեստվենսկոյե՝ հատելով Գայչուր գետը երկու տեղով՝ Դոբրոպոլյեի և Վարվարովկայի միջև և Նովոյե Զապորոժիայից արևմուտք։ Մեր ստորաբաժանումները նաև գրավել են թշնամու ամրությունները ձախ ափին գտնվող բարձունքներում։ Դրանց միջև հեռավորությունը այժմ 4 կմ-ից պակաս է։ Մեր զորքերը կատաղի հակագրոհներ են իրականացնում պլացդարմն ընդլայնելու համար։
Պոկրովսկոյեից հարավ՝ գետի աջ ափին։ Մեր ստորաբաժանումները հետ են մղում թշնամու հակագրոհները Գայչուրում և հարձակվում են Անդրեևկայի ուղղությամբ Օտրադնոյե-Օստապովսկոյե գծից»։
Այսպիսով, եթե ռուսները կարողանան ամրանալ Գյանչուրի արեւմտւյան հատվածում, դա ուկրաինական կողմի համար վտանգում է ողջ Զապորոժեի ճակատի կայունությունը: