Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Մոսկվայի ճակատամարտի 84-րդ տարելիցը

Մշակութային

Մոսկվայի ճակատամարտի 84-ամյակի առիթով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ թեմատիկ երեկո, որի ընթացքում ներկայացվեցին «Նրանք մոտեցրին հաղթանակը» վավերագրական ֆիլմը և «Հիշի՛ր պատերազմի մասին» գրական-երաժշտական ներկայացումը։

«Նրանք մոտեցրին հաղթանակը» ֆիլմի հերոսներն էին իսկական հերոսները՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանները, որոնք պատմում էին, թե ինչպես է իրենց համար սկսվել պատերազմը, ինչ քաջարի ուղի են անցել Խորհրդային բանակի շարքերում և որտեղ ու ինչպես են դիմավորել բաղձալի Հաղթանակը։ Նրանցից մի քանիսը ներկա էին դահլիճում և ֆիլմից հետո արժանացան ծափահարությունների և երախտիքի խոսքերի` պատերազմում ցուցաբերած իրենց սխրանքի համար։ «Անչափ շնորհակալ ենք, որ մեզ չեք մոռանում։ Հատուկ շնորհակալություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին և ֆիլմը ստեղծողներին, որ կրկին անդրադարձան մեզ և որոշեցին պահպանել մեր հիշողությունները պատմության և գալիք սերունդների համար, քանի որ, ցավոք, մեր շարքերը տարեցտարի նոսրանում են», – մեզ հետ զրույցում ասաց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հրանտ Կարապետյանը։

Երեկոյի երկրորդ մասում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրին «Հիշի՛ր պատերազմի մասին» գրական-երաժշտական բեմադրությունը, որում հնչեցին սիրված բանաստեղծություններ և երգեր Հայրենական Մեծ պատերազմի մասին։ Ներկայացման ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Վերոնիկա Սարոյանի խոսքով՝ ստեղծագործական կազմը այս ներկայացումով ցանկացել է իր հիացմունքն արտահայտել պատերազմի մասնակիցներին` նրանց սխրանքի համար, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցել նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հաղթանակի և ապագա սերունդների խաղաղ կյանքի։ «Պատերազմի թեման շատ մոտ է ինձ, հավանաբար շնորհիվ այն պատմությունների, որ լսել եմ Բեռլին հասած պապիցս։ Անշուշտ, իրենց դերն են խաղացել նաև մանկուց տեսած և լսած ֆիլմերն ու երգերը` պատերազմի մասին։ Ըստ այդմ, ես մեծ ոգևորությամբ ստանձնեցի այս բեմադրության իրականացումը, ոգեշնչելով նաև իմ գործընկեր դերասաններին։ Ի դեպ, խորհրդանշական է, որ մեր ներկայացման մեջ ներառված են նաև պատանի դերակատարներ, ինչը շատ կարևոր է մեր հայրերի ու պապերի սխրանքի մասին հիշողությունը պահպանելու համար», – ասաց մեզ Վերոնիկա Սարոյանը։

Երեկոն անտարբեր չթողեց ոչ մեկին։ «Չեմ թաքցնի, որ խորապես հուզվել էի. ամբողջ երեկոյի ընթացքում աչքերս թաց էին։ Կեցցեք, որ ստեղծում եք այդքան հուզիչ ֆիլմեր և օգնում եք պահպանել Մեծ հաղթանակում հայ ժողովրդի ավանդի մասին հիշողությունը։ Բրավո նաև արտիստներին, ովքեր հուզեցին մեզ», – երեկոյից իր տպավորություններով կիսվեց Ռուզաննա Խաչիկյանը։

Միջոցառման ավարտին, Մարշալ Բաղրամյանի անվան Հայ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, շնորհավորելով բոլորին Մոսկվայի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ, նշեց. «Հայրենական մեծ պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանի որ մենք խորհրդային ազգերի մեծ ընտանիքի անդամ էինք։ Եվ հայերը հսկայական ներդրում ունեցան Մոսկվայի պաշտպանության և ընդհանրապես Հաղթանակի հասնելու գործում»։

Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված