Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել
ՄիջազգայինԵվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի երկու քաղաքացու նկատմամբ։
Մասնավորապես, պատժամիջոցները կիրառվել են Թալաթ Սաֆարովի և Էթիբար Էյուբի նկատմամբ։
Էթիբար Էյուբը հիմնադրել և կառավարում է ընկերությունների ցանց, որոնց թվում՝ Coral Energy-ն (հետագայում՝ 2Rivers)։ Այս ընկերությունների ցանցի միջոցով նա նպաստում է ռուսական նավթի մատակարարմանը և արտահանմանը, մասնավորապես՝ ռուսական պետական նավթային ընկերություն «Ռոսնեֆթ»-ից՝ միաժամանակ թաքցնելով նավթի իրական ծագումը։ «Էյուբը նաև ներգրավված է տնտեսական ոլորտներում, որոնք զգալի եկամտի աղբյուր են Ռուսաստանի Դաշնության կառավարության համար, որը պատասխանատու է Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի անկայունացման համար»,- նշվում է հիմնավորման մեջ։
