ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, դեկտեմբերի 15-ը Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, ծնունդով Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է, հոբելյանական 30-րդ տարեդարձն է նշում։ Նա 2012 թվականին եղել է Ծանրամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների հաղթող։
2015-ին ճանաչվել է Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այս տարվանից, Կարապետյանը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո ու նվաճումներ գրանցում։ Հայ ծանրորդը բազում անգամներ է մեզ տվել առիթներ հպարտանալու նրա գրանցած նվաճումներով։
Iravunk. com -ը շնորհավորում է Անդրանիկին, մաղթում նորանոր հաջողություններ, ամենայն բարիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
