Ռուսական սուզանավը չի տուժել. Սևծովյան նավատորմի պարզաբանումը
ՄիջազգայինՍևծովյան նավատորմը հայտարարությամբ է հանդես եկել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա ուկրաինական դրոնի հարձակման վերաբերյալ:
«Ուկրաինական հետախուզական ծառայության տեղեկատվությունը Ռուսաստանի ռազմածովային ուժերի սուզանավերից մեկի ենթադրյալ ոչնչացման մասին իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարել է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայության ղեկավար, 1-ին կարգի կապիտան Ալեքսեյ Ռուլևը: Ըստ նրա.
«Ուկրաինայի փորձը` դիվերսիա իրականացնել նավամատույցում՝ օգտագործելով անօդաչու ստորջրյա սարք, ձախողվել է:
Նովոռոսիյսկի բազայի ծոցում գտնվող Սևծովյան նավատորմի ոչ մի նավ կամ սուզանավ կամ դրա անձնակազմ չի տուժել դիվերսիայի ժամանակ»:
Ինչպես նախկինում հայտնել էին RVvoenkor-ի աղբյուրները, հեռակառավարվող նավակը հարվածել է նավամատույցին, այլ ոչ թե սուզանավին, այդ իսկ պատճառով այն լուրջ վնաս չի կրել:
Տես նաեւ https://t.me/iravunk/62143