Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվել են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ

Իշխանությանը» հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի գործով բացառիկ մանրամասներ․ հանցագործությունը կատարելուց հետո տղամարդկանց տեղափոխում են ԱԺ նախկին պատգամավո Մհեր Սեդրակյանի գազալցակայան։ 

Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք են Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ Հարություն Հովհաննիսյանը, Հովիկ Համբարձումյանը, Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Պետրոսյանը։

 

 

«Իշխանության» աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո նշված անձանցից մեկը կապ է հաստատել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարորդի հետ։ Նա էլ զանգահարել է Սեդրակյանի մեկ այլ վարորդի, որն էլ Հակոբյանին ծեծի ենթարկած տղամարդկանց Սեդրակյանի դստերը պատկանող ավտոմեքենայով տեղափոխում է Թոխմախում գտնվող Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան։  

 

«Իշխանությունը» կապ հաստատեց Միհրան Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա տեղեկացված է իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց և Մհեր Սեդրակյանի միջև հնարավոր կապի մասին։ Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Հակոբյանը նշեց․ «Նախաքննական գաղտնիք է, մեկնաբանություն անել չեմ կարող»։

 

Նշենք, որ Հակոբյանը տեղեկությունը փաստացի չհերքեց։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Մհեր Սեդրակյանի եւ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանների հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները տեղեկացնում են՝ Սեդրակյանների և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի միջև հնարավոր կապի մասին։ 

Հիշեցնենք, որ շրջանառվող միակ վարկածն այն է, որ Միհրան Հակոբյանի ծեծը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով է: Հակոբյանը դեպքից օրեր առաջ հարցադրում պարունակող մի գրառում էր արել ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ կապի մասին ու րոպեներ հետո ջնջել: Լուրեր են շրջանառվում, որ հենց այս գրառման պատճառով է հաշվեհարդարը եղել:

 

 

Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կատարվածին, ակնարկել էր, որ կրիմինալ տարրեր են «զակազն» իրականացրել։ «Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է: Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու»,-գրել էր նա։

 

Նշենք, որ դատարանի որոշմամբ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկած անձինք ազատ են արձակվել։

 

Նյութի աղբյուր՝ https://ishkhanutyun.am/hy/458

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համարUcom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն  իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված