Անլուրջ պնդում է, թե քաղաքացին պահանջում է ավտոբուսների հսկողության խստացում. Սուքիասյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ՝ այն մասին, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է վերահսկողությունը ավելի խստանա տրանսպորտում:
— Դեկտեմբերի 23-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում կրկին բերելու են նույն ուղեւորավարձի գումարների հաջորդ տարվա հաստատման հարցը, քանի որ ամեն տարվա վերջ տեղական տուրքերն ու վճարները դրվում են քննարկման:
Անլուրջ պնդում է, թե քաղաքացին պահանջում է ավտոբուսների հսկողության խստացում, քանի որ միլիոն երկու հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետն այնպես, չէ, որ մի քանի հոգու կարծեցյալ զանգից հետո, նոր պետք է խստացումների հանձնարարական տա: Մենք 17 հազար երեւանցու ստորագրությունով նախագիծ էինք բերել, որ կասեցնեն թանկացումը, մնա 100 դրամ՝ միասնական տոմսայինով, մինչեւ սեզոնային գործոնները հաշվի առնելով՝ տեսնենք ուղեւորափոխադրումը ամսական ինչքան է կազմում, որպեսզի այդ ելակետից ելնելով մշակենք ուղեւորավարձը: Սակայն այդ 17 հազար երեւանցու ստորագրությունը ուշադրության արժանի չեղավ. ճողոպրեցին նիստից եւ ուղղակի փախան: Ի՞նչ է, դա ահազանգ չէ՞ր: Մարդիկ աղաղակում էին, չէին ընդունում 150 դրամը: Իրենք այդքան քաջություն չունեցան, որ գային իրենց թվերը բարձրաձայնեին, մենք՝ մերը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
