Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Այ քեզ խայտառակ արդարադատություն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Քաղակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր պատրաստվում է Գլխավոր դատախազության մուտքի մոտ հրապարակային կարգով հաղորդում ներկայացնել Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ կողմից ցուցաբերված անգործության արդյունքում՝ Երեւան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ: Ըստ Չախոյանի` հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ 441-րդ, 445-րդ, 447-րդ եւ 448-րդ հոդվածներով նախատեսված՝ արարքների հատկանիշների առկայությանը։ «Եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա տեղի չի ունենա», - ընդգծում է քաղակտիվիստը։ Եվ, իրոք, Ավինյան Տիգրանը հո հոգեւորական չէ, որ նախ կալանավորեն, հետո գցեն-բռնեն՝ մեղավո՞ր է, թե՝ ոչ: Համենայնդեպս, չի էլ բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի սպասումները մի շարք հարցերում չարդարացրած Ավինյանը ուշ, թե շուտ կհայտնվի ճաղերի հետեւում, ընդ որում՝ ոչ Չախոյանի ներկայացրած հաղորդման հիմքով:

Ի դեպ, արդարադատության մասին. Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը ներկայացրել է դատավոր ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆԻ «արդարադատությունների» շարքից թարմ դատական ակտ: «Օրեր առաջ կայացվել է մի դատավճիռ, որի համաձայն՝ կես կգ-ից ավել, այն է՝ 570,81 գրամ «մեթամֆետամին» իրացնելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակել է պատիժ 6 տարի 6 ամիս ժամկետով՝ այն դեպքում, երբ ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է 6-12 տարի ժամկետով ազատազրկում։ Նույն դատավորը որեւէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում՝ այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը սկսվում էր 4-ից (2003թ. ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում)», - նկատում է փաստաբանը: Նրա գնահատմամբ՝ բացատրության կարիք չունի այն, որ Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ. համաներման ակտից օգտվելու անհնարինություն եւ ազատազրկում (հիշեցնենք, որ մինչեւ 6 տարվա պատժի դեպքում կիրառելի կլիներ համաներման մասին օրենքը)։ «Վերոգրյալի պայմաններում, հետաքրքիր է, դատավոր Չիչոյանն ինչպե՞ս է ինքն իրեն համոզում, որ հավատարիմ է մնացել իր կողմից տրված երդմանը», - հարց է բարձրացնում Գայանե Պապոյանը:

Ոչ պակաս զարմանալի է վերջերս համացանցը ցնցած դեպքին հաջորդած իրավական զարգացումները: ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երեւանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Հիշեցնենք, որ Գ. Մանուկյանը եղել էր ոչ սթափ, չէր ունեցել հայկական վարորդական վկայական, իսկ վթարի հետեւանքով կար մեկ զոհ: Բայց ահա Միքայել սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռ կայացրած դատավոր ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը եւ Գ. Մանուկյանի նկատամբ կիրառել ընդամենը գրավ՝ 10 միլիոն դրամի չափով եւ տնային կալանք: Փաստորեն, Միքայել սրբազանի մի արտահայտություն ավելի մեծ հանցագործությո՞ւն է, քան հարբած, առանց վկայական մեքենա վարելն ու մի այլ վարորդի կյանքից զրկե՞լը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել«Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառովԻրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում. WSJAxios. Թրամփի վարչակազմը հույս ունի դիվանագիտական ճեղքման հասնել ​​ուկրաինական բանակցություններումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելՌուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներMI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The TelegraphMI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել ՌուսաստանումԻրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված