Նիկոլի ճիպոտի համը տեսել է, որ նման կոչեր է անում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱՐՏՈՒՄ ՊԼԱՆ ԵՆ ՑԱՆԵԼ
(ՆԻԿՈԼԻ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՊԱՏԱՐԱԳԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` արմավիրցիները պատարագից քոռ ու փոշման հեռացել են, քանի որ նախօրոք տարածված լուրը, ըստ որի, պատարագիչը հաղորդությանը պլան է բաժանելու, չի համընկել իրականությանը:
**
ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ Ի՞ՆՉ ԿԱՆԻ, ԽԵՎԻՆ` ԽՐԱՏԸ
(ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋ ԾԱԳԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նկարիչների միությունից հայտնում են, որ արձանը բնավ էլ ախուրյանցի Անոն չէ, ուղղակի քանդակագործը մոռացել ա այն սեւ ներկել ։
**
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է
Ըստ շրջանառվող լուրերի` Կճոյանը իր ներկայությամբ Վեհափառի անունը հնչեցնելու ժամանակ վախից խաչակնքվել է։
**
ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` Մրգաշատում Նիկոլի համար Սիոն արքեպիսկոպոսի կողմից պատարագ անցկացնելուց հետո վերջապես պարզ դարձավ, թե ում ականջները են թաքնված եկեղեցակործանների թիկունքում։
**
ԷՍ ԷԼ ՈՒ՞ ՊՐԾ
(ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԻՆԱԳՈԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ադրբեջանի ղազիաթի վերականգնման հայտարարությունը դեռեւս չմարսած, հիմա էլ սինագոգն են հայ ժողովրդին դեմ տվել։
**
ՄՈՒԼՏՖԻԼՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
(ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՃԻՊՈՏԱՀԱՐԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իրեն խելոք ոչխարի պես պահող սույն սորոսածինը ոնց որ Նիկոլի ճիպոտի համը տեսել է, որ նման կոչեր է անում:
