Միակ հակամարտությունը, որի կարգավորմանը նպաստել Է Թրամփի վարչակազմը, եղել է Երևանի և Բաքվի միջև, որտեղ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը փաստացիորեն հանգեցրել է գրեթե 40-ամյա լարվածության ավարտին.DW
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել 8 պատերազմ։ Սակայն նրա խաղաղության համաձայնագրերից մի քանիսը գործնականում մեծապես անարդյունավետ են եղել։ Պատերազմները դադարեցնելու և կարգուկանոն հաստատելու վերաբերյալ Թրամփի հռետորաբանությունը, ըստ երևույթին, «ծուխ ու հայելիներ» (աչքակապություն) է, գրում է Deutsche Welle-ն։
«Այն, ինչ նա անվանում է խաղաղություն, հիմնականում ժամանակավոր հրադադարներ են, կարգավորման համաձայնագրեր կամ մամուլի ասուլիսների ժամանակ հռչակված հաղթանակներ, որոնք անտեսում են հակամարտության բուն պատճառները»,- հայտարարել է ԱՄՆ-ում գործող «Code Pink» հակապատերազմական խմբի հիմնադիր Մեդեա Բենջամինը:
