Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն  ամփոփում է 2025 թվականը 

Տնտեսություն
Ucom-ն ամփոփում է 2025 թվականը՝ ներկայացնելով հաճախորդների լավագույն փորձառության ապահովման և շարունակական նորարարությունների ուղղությամբ գրանցված արդյունքները։ 
 
2025 թվականին, որպես կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր,
Ucom-ը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը՝ գրանցելով մի շարք առանցքային ձեռքբերումներ, այդ թվում՝ ամենալայն 5G ծածկույթի ապահովումը։  
 
Նպատակ ունենալով հաճախորդների համար ձևավորել միասնական և հարմարավետ թվային էկոհամակարգ՝ Ucom-ը հաստատել և խորացրել է ռազմավարական համագործակցություններ ոլորտի առաջատար ընկերությունների՝ Nokia-ի, MediaKind-ի և Cerillion-ի հետ։ Այդ համագործակցությունների արդյունքում հիմք է դրվել արհեստական բանականության ներդրմանը՝ հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում, գործարկվել է Uplay ժամանցային հարթակը, ինչպես նաև մեկնարկել է հաշվարկային համակարգի թվային վերափոխման գործընթացը։  
 
Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և ավելի քան 600 բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.5 տոկոսի համար։ 
Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրերը՝ Ucom-ը ներկայացրել է Uplay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակը, որը վերափոխում է ժամանցի ոլորտը Հայաստանում։ Uplay նոր TV և մեդիա հարթակում մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, Uplay-ը ներառում է հայկական և միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։ 
 
Կայանների արդիականացման գործընթացին զուգահեռ շարունակել է աճել և ընդլայնվել Ucom-ի ֆիքսված կապի ցանցը․ 2025 թվականին արագ և որակյալ տան ինտերնետի և հեռուստատեսային ծառայությունները հասանելի դարձան նաև Եղվարդ քաղաքի և Երևանի ևս չորս  թաղամասերի բնակիչներին։ Արդյունքում, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով Ucom-ը պահպանել է առաջատար դիրքը ֆիքսված ինտերնետ կապի շուկայում՝ գրանցելով բաժանորդների 4․0 տոկոս և եկամուտների 7․3 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 
 
Ընկերության Ֆիքսված կապի շուրջ 144 000 բաժանորդների գերակշիռ մասը՝ ավելի քան 75 տոկոսը, արդեն օգտվում է ժամանակակից լուծումներով կոնվերգենտ ծառայություններից՝ գնահատելով միասնական  փորձառության հարմարավետությունը։ Նույն ժամանակահատվածում շարժական կապի բաժանորդների թիվն աճել է 7 տոկոսով 2024 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 754․515-ի։ 
 
Ընկերության շահույթը՝ նախքան մաշվածության, տոկոսային ծախսերի և շահութահարկի նվազեցումը (EBITDA) կազմել է 13 մլրդ 813 մլն դրամ՝ 2025թ.  հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Ընկերության EBITDA մարժան նույն ժամանակահատվածի համար կազմել է 46 տոկոս:
 
«2025-ը մեզ համար դարձավ բեկումնային տարի։ Մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ոչ միայն ապահովել ամենալայն 5G ծածկույթի ներդնումը, այլև հաստատել նոր համագործակցություններ, որոնք Հայաստան են բերում ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն միջազգային ստանդարտները։ Տեխնոլոգիական առաջընթացը ենթադրում է նաև նոր պատասխանատվություն՝ մատուցելու առավել որակյալ կապ և առավել անհատականացված փորձառություն՝ մեր յուրաքանչյուր բաժանորդին։ Մենք շարունակելու ենք խթանել նորարարությունները՝ նպաստելով Հայաստանի թվային զարգացմանը և մրցունակության բարձրացմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
2025 թվականին Ucom-ն ստացել է ISO 37001 և  ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագրեր՝ կոռուպցիայի և կաշառակերության հակազդման և համապատասխանության կառավարման ոլորտներում։  Սա վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։
 
2025 թվականին Ucom-ը՝ իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր իր հիմնական ռազմավարական ուղղություններով՝ «կանաչ» նախաձեռնություններ, տեխնոլոգիական նորարարություններ և երիտասարդների ու համայնքների զարգացում։  
 
2026 թվականին Ucom-ը կշարունակի սահմանել  զարգացման նոր նշաձող՝ զարգացնելով ցանցերը, ընդլայնելով կրթական ու համայնքային նախաձեռնությունները և ներդնելով տեխնոլոգիական լուծումներ, այդպիսով Հայաստանի բնակչության համար երկարաժամկետ զարգացում և կայուն ծառայությունների մատչելիություն և Հայաստանի թվային ապագայում շարունակական ներդրում ապահովելու համար։  

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համարUcom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն  իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված