Արախչի. Թեհրանը և Մոսկվան դեմ են Կովկասյան տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը
ՄիջազգայինԻրանը և Ռուսաստանը ստորագրել են իրենց արտաքին քաղաքականության մոտեցումները և կանոնավոր խորհրդակցությունները համակարգող փաստաթուղթ։
Իրանական աղբյուրների գնահատմամբ` դրանով «Թեհրանը վայելում է ՄԱԿ-ում ուժեղ աջակցություն, ինչը թույլ չի տալիս Արևմուտքին Անվտանգության խորհրդում նոր պատժամիջոցներ կիրառել»։
Կարեւոր էր միջոցառման շրջանակներում արդտործնախարար Արախչիի հայտարարությունը.
«Թեհրանը և Մոսկվան միասնական են Կովկասյան տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը մերժելու հարցում»։ Նա հայտարարել է, որ ոչ մի օտարերկրյա ուժ չպետք է մտնի տարածաշրջան և խաթարի դրա անվտանգությունը։ Այն, որ խոսքն առաջին հերթին Հայաստանի մասին է, կարելի է հասկանալ:
