Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...

Սպորտ
Նոյեմբերյան հայրենակցական միության, բոլոր նեյեմբերյանցիների և դովեղեցիների անունից` (Լևոն Արոնյանը մայրական կողմից Դովեղեցու արյուն է կրում իր մեջ) սիրով և հպարտության մեծ զգացումով շնորհավորում եմ հայ մեծագույն տաղանդին` միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ և ցանկանում ամուր առողջություն, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ մեծ շախմատի ասպարեզում։
 
Լևոն Արոնյանը շատ եզակի շախմատիստներից է, ով արդեն 30 տարուց ավել չի իջնում աշխարհի շախմատային հորիզոնից և ում շնորհիվ Հայաստանի հաղթական դրոշն է բազմակի անգամներ բարձրացել տարբեր երկրներում, ով իր երկիրը ներկայացրել է որպես տաղանդավոր, ինտելեկտուալ ժողովրդի երկիր։ Հիշեցնենք, որ նա 2005-ի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 2006 և 2008 թթ 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն:
 
Հատկանշական է այն, որ 2012թ. Թուրքիայում Հայաստանի հավաքականը Լևոն Արոնյանի գլխավորությամբ դարձել է օլիմպիադայի չեմպիոն և ստիպել են դահլիճին ոտքի կանգնել Հայաստանի օրհներգի ներքո։ 2011-ին Մոնակոյում Լևոն Արոնյանը մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը:
 
Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2012-ի մայիսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է եղել։ 2024թ. ՖԻԴԵ֊ի 50֊ամյակի տոնակատարության ժամանակ արձանագրվել է, որ Հայաստանի շախմատի հավաքականը Լևոն Արոնյանի գլխավորությամբ ուժեղագույն է եղել վերջին 50֊տարվա ընթացքում։ 2025թ. Էլ Լևոն Արոնյանը Ֆիշերի շախմատի առաջնության շրջանակներում երկու անգամ հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին և դարձել է հաղթող։ Արոնյանն ու նրա ընտանիքը մեծ հայրենասեր են և ամեն ինչ արել են հայի ու Հայաստանի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Նրա մայրն էլ` տիկին Սեդա Ավագյանը (Արոնովան) վերցրենելով իր` հրեա ամուսնու ազգանունը, ամեն ինչ արեց սակայն, որ Լևոնը հայկական ազգանուն կրի և Հայաստանն ու հային ներկայացնի աշխարհին։
 
Լևոն Արոնյանը լինելով սիրված իր ժողովրդի կողմից, սակայն վերջին տարիներին լինելով չգնահատված ու չարժևորված այս իշխանությունների կողմից, վիրավորված հեռացավ Հայաստանից և ներկայումս խաղում է ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Ցավոք, մեր տաղանդները գնահատված չեն իրենց հայրենիքում և ստիպված դրսում, օտար երկրներում են փորձում դրսևորվել իրենց աստվածատուր շնորհները, իրենց տաղանդը։ Մեր ազգակիցներից շատ երևելիներ էլ իշխանությունների կողմից անհասկանալիորեն անցանկալի անձ են ճանաչված և նույնիսկ հնարավորություն չունեն լինել իրենց հայրենիքում։ Վերջերս էլ իմ հայրենակիցներից լեգենդար բժիշկ` Արտավազդ Սահակյանը անժամանակ սրտի կաթվածից մահացավ։ Ի՞նչ իմանաս մի գուցեև այս իշխանությունների կողմից վերջին տարիներին չգնահատված լինելը, հետապնդումները նվաստացումն ու հալածանքները դարձան նրա մահվան պատճառ։ Իսկ մեր մյուս համերկրացին, Փաշիկ Ալավերդյանը, ով Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն էր և աշխարհում մեծ հռչակ է վայելում` իշխանություններն ազատել են աշխատանքից։ Մարդ, ում` գլխավոր մարզչի պաշտոնում աշխատած 10 տարիներին Հայաստանը աննախադեպ ցուցանիշներ է գրանցել։ Տարբեր մրցաշարերում այդ տարիներին ծանրամարտի թիմը Հայաստան է բերել 835 մեդալ, որից 5֊ը` աշխարհի առաջնության չեմպիոնի, 5֊ը` օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի, իսկ տասնյակ մեդալներ` Եվրոպայի չեմպիոնի։ Այս տարի էլ փոքրիկ Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում թիմային հաշվարկով գրավել է պատվավոր երրորդ տեղը։ Այդպես էլ չհասկացանք, ափսոս, որ մեծերը, անհատականություններն ու երևելիներն են ներկայացնում Հայաստանն աշխարհին, որ մենք բոլորս նրանց տաղանդի ու ստեղծագործական մտքի արգասիքն ենք վայելում։
 
Չի՛ կարող հերոսներ, նվիրյալներ ու տաղանդներ ծնել մի ազգ, որը չի գնահատում իր արժանավորներին։ Իսկ Նոյեմբերյանի ժողովուրդն էլ պատվախնդիր, խիզախ ու հայրենասեր ժողովուրդ է և իր արժանավոր համերկրացիներով, զավակներով ոչ միայն հպարտանալ գիտի, այլ նաև նրանց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել ու նրանց տեր կանգնել գիտի։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Նոյեմբերյան հայրենակցական միության նախագահ,
Դովեղի գյուղխորհրդի 1990֊96թ.թ. նախագահ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համարUcom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն  իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված