ԱՄՆ իշխանությունները կասեցնում են Գրին քարտի վիճակախաղի ծրագիրը
ՄիջազգայինԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կասեցնում են Գրին քարտի վիճակախաղի ծրագիրը, այն բանից հետո, երբ Բրաունի համալսարանում կրակոցներ արձակած կասկածյալը երկիր է մուտք գործել այդ ծրագրով։
«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս ծրագրից», – գրել է Նոեմը X սոցիալական ցանցում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
