Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է
Սպորտ
Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տվյալները, ինչի արդյունքում փոփոխության է ենթարկվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի շուկայական արժեքը։
Դեկտեմբերի 11-ին կատարված թարմացման համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 500 հազար եվրոյով։ Այժմ նա գնահատվում է 4.5 մլն եվրո՝ նախկին 4 մլն-ի փոխարեն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
