Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվել
ՄիջազգայինՄայամիում Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության բանակցողների հետ որեւէ ռեալ արդյունք չի տվել։ Ամեն դեպքում, լավատեսական որեւէ հայտարարություն յս մասին չկա:
Ուկրաինական բանակցային թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովն ընդամենը հաղորդեց. «Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնության եկանք հաջորդ քայլերի շուրջ և կշարունակենք համատեղ աշխատանքը մոտ ապագայում»։
Այսպիսով, ինչպես ենթադրվում էր, Եվրոպայի կողմից Ուկրաինային փող խոստանալուց հետո պատերազմը կանգ չի առնի:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝