Թրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր մտադրության մասին՝ ԱՄՆ կառավարությունից իրեն 1 միլիարդ դոլար փոխհատուցում շնորհելու իր Մար-ա-Լագոյի անձնական բնակարանում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից կատարված խուզարկության համար։ Նա այս մասին հայտարարել է Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
«Գիտեք, ես դատական հայց եմ ներկայացրել և հաղթում եմ։ Կա միայն մեկ խնդիր. ես պետք է կարգավորեմ այն։ Այլ կերպ ասած՝ ես դատական հայց եմ ներկայացնում և եւս էլ պետք է կարգավորեմ այն։ Այնպես որ, գուցե ես ինձ մեկ միլիարդ տամ և ամբողջը նվիրաբերեմ բարեգործական կազմակերպություններին։ Հնչում է խելամիտ, այնպես չէ՞։ Չնայած, գուցե ես պետք է գումարը պահեմ ինձ համա՞ր», - ասել է նա։
Այնուամենայնիվ, պետության ղեկավարը ընդգծել է, որ ինքը մտադիր չէ պահել գումարը։ Նա նաև նշել է այն իրավիճակի տարօրինակությունը, երբ նա պետք է «գործարք կնքի և բանակցի ինքն իր հետ»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝