Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ Դեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքը Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Թրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարի Ձմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե 1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվել

Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից

Բագրատ և Արշակ սրբազանները հայտարարություն են տարածել կալանավայրից․

«Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։

Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։

Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։

Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ սա էլ տեսան (բոլորն էլ փոշիացել են) և այդ առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։

Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։

Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին և լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրթանես Քհն․ Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։ 

Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը,  չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի տիրոջ ամենակարող ձեռքը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվելՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետՊուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռ«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված