ՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին տարբեր սոցիալական հարթակներում տարածվում են դրամահավաքի կոչեր՝ իբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունից։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված համացանցային «հանգանակությունները» որևէ առնչություն չունեն ոչ Վարդան Ղուկասյանի, ոչ էլ ԴՕԿ կուսակցության հետ։
Նման գործողությունները հանդիսանում են մոլորեցնող, խաբեության տարրեր պարունակող և քաղաքացիների վստահությունը շահարկող արարքներ։
Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ, իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և մեղավորներին ենթարկելու օրենքով սահմանված պատասխանատվության։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան