Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում
Ամանորին մնացել են հաշված օրեր, շատ քաղաքացիներ նախընտրում են տոներն անցկացնել քաղաքից դուրս կամ արտասահմանում։ Իսկ ի՞նչ արժե ամանորյա հանգիստն ու տոնական տրամադրությունը Հայաստանում և արտասահմանում ՀՀ քաղաքացիների համար։
արտասահմանում կարծես ամանորյա հանգիստն ավելի մատչելի է, օրինակ Թիֆլիսում Ամանոր նշելը քաղաքացու վրա կարժենա, մոտավորապես 150․000 դրամ, իսկ ահա Աբու Դաբիում, ոչ միայն ավիատոմս, հյուրանոց, տրանսֆեր, նախաճաշ, այլ նաև հանրահայտ «Yas Island Theme Parks»-ի 4 այգիներ այցելելը կարժենա 610.000 դրամ։ Սակայն, ՀՀ-ից ավելի մատչելի կնստի ՀՀ քաղաքացիների համար Եգիպտոսում Ամանոր անցկացնելը, օրինակ՝ Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում Ամանոր անցկացնելը ավիատոմսով, հյուրանոցը և all Inclusive սնունդով կարժենա 135․000 դրամ: Եթե դիտարկել Եգիպտոսի տարբեր քաղաքների տարբեր հյուրանոցներ, ապա հնարվոր է 200.000 դրամի շրջանակում անցկացնել Ամանորը։
Սակայն, գրեթե բոլոր Հայասատանի հյուրանոցներում Ամանորը անցկացնելու համար մնացել էր 1-2 սենյակ, փաստացի, ՀՀ քաղաքացիները շարունակում են Ամանորը անցկացնել ՀՀ տարածքում, սակայն, ըստ տուրիստական գործակալությունների՝ շատ ՀՀ քաղաքացիներ նախընտրում են Եգիպտոսը և Վրաստանն ամանորյա հանգստի համար։
ՀՀ-ում հանգիստը էժան հաճույք չէ, մասնավորապես, եթե քաղաքացին ցանկանում է հանգստանալ օրինակ՝ «Lastiver Resort» հյուրանոցում, ապա մեզ հայտնեցին, որ մնացել է մեկ Luxe կարգի սենյակ, որը երկու անձի համար դեկտեմբերի 31- հունվարի 4-ը կարժենա 780․000 դրամ, որի մեջ մտնում է ամանորյա գալա ընթրիք, տարբեր հյուրասիրություններ, ինչպես նաև նախաճաշ, շոգեբաղնիք, իսկ սենյակում կա ջակուզի։
Իսկ ահա «Tsaghkadzor Marriott Hotel»-ում երկու անձի համար ամանորյա փաթեթը կարժենա 500.000 դրամ, նման արժեք նշեց նաև «Aghveran Ararat Resort»-ը, որտեղ երկու անձի համար կարժենա 520.000 դրամ։ Ամենամատչելի գինը, սակայն, նշեց «Jermuk Moscow Health Resort»-ը, որտեղ ամանորյա փաթեթը մեկ անձի համար կարժենա 200.000 դրամ։