Հիասթափություն կա. Մխիթարյան
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Բոլոնիայից» կրած պարտությունը (1-1, 2-3)։
«Իհարկե, մենք պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը: Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ նույն կերպ պարտվեցինք նաև «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Մենք հիասթափված ենք: Պետք է աշխատենք խաղի կառուցվածքի վրա, որպեսզի հանդիպումն ավելի շուտ ավարտենք՝ հաշվի առնելով, որ ստեղծում ենք այդքան շատ գոլային պահեր։ Պետք է մոռանանք այս խաղը։ Կա հիասթափություն, բայց մենք պետք է կենտրոնանանք «Ատալանտայի» դեմ խաղի վրա: Պետք է օգտագործենք մեր հնարավորությունները՝ առաջ շարժվելու համար», — Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։