Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկին
66 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ Յուլյա Ռուտբերգը:
Ռուտբերգը մանրամասնել է, որ դերասանի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել:
«Shot»-ի տեղեկություններով՝ Լոբոցկին քաղցկեղ է ունեցել, ինչի պատճառով անցյալ տարի հեռացրել են նրա թոքի մի մասը։
Լոբոցկին 40 տարի աշխատել է Մայակովցսկու անվան թատրոնում: Դերասանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Ծովակալը», «Մոլոդյոժկա», «Խաղաղ լճափոսեր», «Աստվածների նախանձը»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
