Պուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street Journal
ՄիջազգայինՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ռուս-ամերիկյան շփումները սկսվել են տարվա սկզբին, այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Կրեմլից Ուիտկոֆին ազդանշան է փոխանցել, որում նշել է, որ Պուտինը ցանկանում է հանդիպել անձամբ իր հետ։
Կրեմլը ուշադիր ուսումնասիրել է Թրամփի շրջապատը և, ի վերջո, Ուիտկոֆին ընտրել է որպես Մոսկվայի համար ամենաընդունելի թեկնածու։ Արդյունքում, Ուիտկոֆը գործնականում փոխարինել է Քիթ Քելոգին, որին ռուսական կողմը մերժել էր նրա ուկրաինամետ հայացքների պատճառով։
Անցած տարվա ընթացքում Ուիտկոֆը վեց անգամ այցելել է Ռուսաստան, բայց երբեք՝ Ուկրաինա։
Տես նաեւ https://t.me/iravunk/62345
