Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ այսօր Ս. Պետերբուրգում նախատեսված է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստ, իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին, կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
