ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ
ՀասարակությունՖիզկուլտուրայի ուսուցիչների ատեստավորման սկանդալը. Փնջային հարցեր, գրականության անհամապատասխանություն և անհասցե պատասխաններ։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը հայտնվել է բողոքների ու քննադատությունների կիզակետում։
Մասնակից ուսուցիչները, Iravunk. com - Շիրակի մարզի թղթակցին են դիմել այս խնդրով, նրանք Գյումրիից են, անուններ խնդրեցին չհրապարակել, պնդում են, որ գնահատման և թեստավորման կենտրոնի /ԳԹԿ /կողմից թույլ են տրվել մասնագիտական և կազմակերպչական լուրջ բացթողումներ, իսկ նախարարության արձագանքը որակում են որպես «թոզ փչելու» փորձ։ Խնդրի էությունը.
Անորոշություն և փնջային հարցեր։ Ուսուցիչների հիմնական դժգոհությունը վերաբերում է այսպես կոչված «Փնջային հարցերին»։ Թեստում ներառված են եղել հարցեր, որոնք պահանջում էին մի քանի ճիշտ պատասխանների ընտրություն, սակայն նախապես չի նշվել, թե քանի տարբերակ պետք է ընտրվի։ Սուղ ժամանակի պայմաններում սա ստեղծվել է լրացուցիչ լարվածություն և անարդարության զգացում, քանի որ գնահատման սկզբունքները թափանցիկ չեն եղել։ ԿԳՄՍ նախարարության կողմից լրացուցիչ փուլի կամ սխալների ուղղման վերաբերյալ պաշտոնական որոշում դեռևս չկա, ինչը հազարավոր մանկավարժների թողնում է անորոշության մեջ, հարվածի տակ դնելով նրանց աշխատանքային հեռանկարը և վաստակած միավորները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
