Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»

Տնտեսություն

Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում:

Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցեց, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով:

«Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասաց Հայրիյանը:

«Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին: Ընդ որում, «Մեգա թրեյդը» ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:

«Մեգա թրեյդի» տնօրենը «Ազատությանը» փոխանցեց, որ ազատ շուկայական հարաբերություններ են և եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:

Արձագանքելով ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով և Հայաստանում վաճառելով, հարստացնում են հակառակորդին և զինում նրա բանակը, Կարեն Հայրիյանն ասաց, թե ինքը ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով է զբաղվում:

«Մեգա թրեյդ» ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել:
Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ