Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ) ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ» ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆ Կճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. Տեսանյութ Մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-Грузия Թուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ Թրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերը ԱՄՆ-ից աճող կախվածության պատճառով Էրդողանը կարող է ՌԴ-ին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետ Տիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմա

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Միջազգային

Օ­րերս Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­նա­լիք ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման շե­մին ռու­սա­կան աղբ­յուր­ներն ակ­տի­վո­րեն տի­րա­ժա­վո­րե­ցին Նի­կոլ Փա­շին­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը: Ըստ այդմ, Նի­կո­լը խնդրել է Ռու­սաս­տա­նին՝ «հնա­րա­վո­րինս ա­րագ» վե­րա­կանգ­նել եր­կա­թու­ղու հատ­ված­նե­րը Հա­յաս­տա­նում, ո­րոնք տա­նում են դե­պի Ադր­բե­ջա­նի՝ Նա­խի­ջե­ւա­նի եւ Թուր­քիա­յի սահ­ման­ներ։ Նա այս մա­սին խո­սեց լրագ­րող­նե­րի հետ։ «Ես խնդրե­ցի իմ ռուս գոր­ծըն­կեր­նե­րին շտապ ձեռ­նար­կել Ե­րա­ս­խից մինչեւ Նա­խիջ­եւա­նի սահ­մա­նը եւ Ա­խու­րի­կի հատ­վա­ծից մինչեւ Թուր­քիա­յի սահ­մա­նը ձգվող եր­կա­թու­ղա­յին հատ­վա­ծի լրիվ վե­րա­կանգ­նու­մը», - մեջ­բե­րում են ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը: Նաեւ, որ նա շու­տով նմա­նա­տիպ խնդրան­քով կդի­մի ռու­սա­կան կող­մին՝ Իջ­եւա­նից մինչեւ Ղա­զախ ձգվող եր­կա­թու­ղա­յին հատ­վա­ծի վե­րա­բեր­յալ. «Այս հատ­վա­ծը նույն­պես շտապ վե­րա­կանգն­ման կա­րիք ու­նի։ Հու­սով եմ, որ մեր ռուս գոր­ծըն­կեր­նե­րը այս խնդրան­քը հնա­րա­վո­րինս ա­րագ կդարձ­նեն ի­րա­կա­նութ­յուն»:

ԻՆՉ ՍԽԵՄԱ Է ԳՈՐԾՈՒՄ

­Ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը, մեջ­բե­րե­լով Նի­կո­լին, այն հար­ցադ­րումն են ա­ռաջ քա­շում, թե տես­նես այդ ին­չո՞ւ Ռու­սաս­տա­նը պետք է զբաղ­վի նշված հատ­ված­նե­րի վե­րա­կանգն­մամբ: Բայց, թե­րեւս, այս­տեղ շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին այլ հար­ցեր կան՝ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լին այդ­քան պետք ե­ղավ, այն էլ՝ «շտապ» վե­րա­կանգ­նել եր­կա­թու­ղին: Նաեւ՝ ին­չո՞ւ թե­ման ա­ռա­ջին պլա­նում հայտն­վեց Նի­կո­լի վեր­ջին մոս­կով­յան այ­ցի եւ սպաս­վող պե­տեր­բուրգ­յան ա­յցի մի­ջա­կայ­քում:

Ան­գամ ե­թե են­թադ­րենք, որ Հա­յաս­տա­նից դե­պի Թուր­քիա եւ Ադր­բե­ջան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծար­կման ծրագ­րե­րը զար­գա­նում են հայ-ադր­բե­ջա­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, այդ թվում՝ Վա­շինգ­տո­նի փաս­տաթղ­թի տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում, է­լի նման հրա­տա­պութ­յու նը մնում է տա­րօ­րի­նակ: Ա­մեն դեպ­քում, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված վեր­ջին (հրա­պա­րա­կա­յին) պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը հենց Վա­շինգ­տո­նի փաս­տա­թուղթն էր, ո­րը ստո­րագր­վել է դեռ ամ­ռա­նը: Այ­սինքն, դրա­նից միայն վեց ա­միս ա՞նց Նի­կո­լը տե­սավ, որ այդ գոր­ծըն­թա­ցում հրա­տա­պութ­յուն կա եւ նման խնդրան­քով դի­մեց Մոսկ­վա­յին. դա առն­վազն տա­րօ­րի­նակ կլի­ներ: Ա­ռա­վել եւս, որ վա­շինգ­տոն­յան այդ փաս­տա­թուղ­թը վե­րա­բե­րում է «Թ­րամ­փի ու­ղուն»՝ Մեղ­րիի հատ­վա­ծում եր­կա­թու­ղուն, ո­րը, ինչ­պես քա­նիցս Նի­կոլն է հայ­տա­րա­րել, բա­ցա­ռա­պես հայ-ա­մե­րիկ­յան նա­խա­ձեռ­նութ­յուն է: Նաեւ, դա ոչ մի տե­սա­նե­լի կապ չու­նի ինչ­պես Ե­րաս­խի գծի, այն­պես էլ` Կարս տա­նող եր­կա­թու­ղու հետ, էլ չենք խո­սում Ի­ջե­ւան-­Ղա­զա­խի մա­սին: Ընդ ո­րում, ինչ­պես Թուր­քիան, այն­պես էլ Ռու­սաս­տա­նը ո­րե­ւէ մաս­նակ­ցութ­յուն չեն ու­նե­ցել վա­շինգ­տոն­յան գոր­ծըն­թա­ցին, որ մի բան էլ հի­մա ռուս­նե­րին նման «հրա­տապ խնդրանք» ներ­կա­յաց­վի:

Մ­յուս տար­բե­րա­կը. կա­րող ենք նաեւ են­թադ­րել, որ այդ հրա­տա­պութ­յունն ա­մե­նե­ւին էլ կապ­ված չէ վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թե­րի հետ: Այ­սինքն, որ կա զու­գա­հե­ռա­բար զար­գա­ցող կո­մու­նի­կա­ցիոն ծրա­գիր, ո­րի մա­սին չի խոս­վում: Նաեւ, որ այն ար­դեն այն­քան է ա­ռաջ գնա­ցել, որ ար­դեն կա եր­կա­թու­ղի­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հրա­տապ խնդիր:

Չ­նա­յած, լո­գիս­տի­կա­յի հետ կապ­ված զար­գա­ցում­ներ, ի­հար­կե, կան: Այն է՝ սկսեց Ադր­բե­ջա­նով (Վ­րաս­տա­նով) դե­պի Հա­յաս­տան բեռ­նա­փո­խադ­րում­ներ, ո­րի մեկ­նար­կա­յին կե­տը դար­ձավ Ռու­սաս­տա­նից՝ Հա­յաս­տան ցո­րե­նի ներ­մու­ծու­մը: Ընդ ո­րում, ինչ­պես այդ թե­մա­յի հետ կապ­ված ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ար­դեն ու­նե­ցել ենք, նախ՝ այս գոր­ծըն­թա­ցը ո­րե­ւէ գո­նե տե­սա­նե­լի կապ չու­նի վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թի հետ: Երկ­րոր­դը, որ ռու­սա­կան կողմն ակն­հայ­տո­րեն այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նից ան­մասն չէր: Հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­կան էր հա­մե­մա­տութ­յան մեջ դնել դե­պի Հա­յաս­տան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը բա­ցե­լու մա­սին Ա­լիե­ւի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը եւ դրան հա­ջոր­դած կարճ ժամ­կե­տը, երբ ռու­սա­կան ցո­րե­նի խմբա­քա­նա­կը հա­սավ Հա­յաս­տան. պետք էր շատ ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ, ե­թե միայն կան­խավ ռուս­նե­րը տեղ­յակ չէին, որ Ա­լիե­ւը նման բան է հայ­տա­րա­րե­լու:

Ընդ ո­րում, այդ փու­լում նաեւ ա­ռիթ ու­նե­ցանք են­թադ­րութ­յուն հայտ­նե­լ, որ ե­թե գոր­ծեն նաեւ Հա­յաս­տա­նից Նա­խի­ջե­ւան եւ Թուր­քիա տա­նող գծե­րը, ա­պա գնացք­նե­րը կա­րող են Ռու­սաս­տա­նից հաս­նել Թուր­քիա եւ Ի­րան: Ընդ ո­րում, շատ կարճ ժա­մա­նա­կում. ճա­նա­պա­րհա­հատ­ված­նե­րը, ո­րոնց վե­րա­կանգն­ման մա­սին խո­սում է Փա­շին­յա­նը, հնա­րա­վոր է շատ ա­րագ կյան­քի կո­չել:

ՎՐԱՍՏԱՆԻ ՇՐՋԱԴԱՐՁԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹ

Ե­թե ի­րա­կա­նում էլ խոսքն այս սխե­մա­յի մա­սին է, ա­պա, հաս­կա­նա­լի է, դրա հա­մար կա ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ՝ Ա­լիե­ւի հա­մա­ձայ­նութ­յան կա­րի­քը: Այն, որ Նի­կո­լը դի­մում է հենց ռուս­նե­րին՝ ճա­նա­պարհ­ներ վե­րա­կանգ­նե­լու հա­մար ու ան­մի­ջա­պես էլ մեկ­նում է Սանկտ Պե­տեր­բուրգ, խո­սում է այն մա­սին, որ նրա հա­մա­ձայ­նութ­յու­նը կա: Ա­լիե­ւի հա­մա­ձայ­նութ­յու­նը եւս պետք է որ լի­նի, քա­նի որ գործըն­թա­ցի մեկ­նար­կը հենց նրա հայ­տա­րա­րութ­յունն էր՝ դե­պի Հա­յաս­տան ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու մա­սին, ո­րը, թե­րեւս, պետք է որ են­թադ­րի նաեւ Նա­խի­ջե­ւա­նի ուղ­ղութ­յու­նը:

­Թե­րեւս հնա­րա­վոր էր, որ այս ամ­բող­ջը վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի տեսք ստա­նար Սանկտ Պե­տեր­բուր­գում, հաշ­վի առ­նե­լով նաեւ ա­վե­լի վաղ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը, որ ԱՊՀ ոչ պաշ­տո­նա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ՌԴ նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տինն ա­ռան­ձին շփում­ներ կու­նե­նա ան­դամ բո­լոր երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի, այդ թվում՝ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւի հետ։ Նաեւ ռու­սա­կան ո­րոշ աղբ­յուր­ներ ակ­նար­կում էին Պու­տին-Ա­լիեւ-­Փա­շին­յան ե­ռա­կողմ հան­դիպ­ման «մեծ հա­վա­նա­կա­նութ­յան» մա­սին: Ընդ ո­րում, ե­թե կա­յին նման նախ­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ, դա նշա­նա­կում է, որ կար նաեւ Ա­լիե­ւի հետ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Բայց ա­հա, նման է, որ վեր­ջին պա­հին Հեյ­դա­րո­վի­չի ծրագ­րե­րը փոխ­վե­ցին՝ հայ­տա­րար­վեց, որ նա «աշ­խա­տան­քա­յին խիտ գրա­ֆի­կի» պատ­ճա­ռով չի մեկ­նի Պե­տեր­բուրգ: Չ­նա­յած, Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մը փոր­ձել է հնա­րա­վո­րինս մեղ­մել դա՝ գրե­լով. «Որ­պես ան­դամ պե­տութ­յուն՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը պար­բե­րա­բար մաս­նակ­ցում է ԱՊՀ պաշ­տո­նա­կան գա­գաթ­ա­ժո­ղով­նե­րին եւ մեծ նշա­նա­կութ­յուն է տա­լիս ԱՊՀ շրջա­նակ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը, այդ թվում՝ ան­դամ պե­տութ­յուն­նե­րի հետ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­մա­նը»: Կո­պիտ ա­սած, ձեր կող­քին եմ, բայց ոչ այս պա­հին:

Ա­լիե­ւը փոշ­մա­նե՞լ է, թե՞ նրա ուղ­ղութ­յամբ ճնշու­մա­յին գոր­ծըն­թաց է սկսվել, դեռ կտես­նենք: Բայց, շատ նման է, որ ե­թե ե­թե ան­գամ փոշ­մա­նի, ա­պա կա­րող են այլ մե­խա­նիզմ­ներ մտնել խա­ղի մեջ: Այս­պես, օ­րերս շատ հե­տաքր­քիր տե­ղե­կութ­յուն ե­կավ Վ­րաս­տա­նից: Այն է՝ միայն այս տար­վա հոկ­տեմ­բեր եւ նո­յեմ­բեր ա­միս­նե­րին Վ­րաս­տա­նը Ռու­սաս­տա­նից ներ­մու­ծել է 133 300 տոն­նա նավթ եւ նավ­թամ­թերք, այն դեպ­քում, երբ 2000-ա­կան­նե­րի սկզբնե­րից մինչ 2024 թվա­կան գնել է ըն­դա­մե­նը 113 900 տոն­նա: Երբ եր­կու ամ­սում գե­րա­զան­ցում են նա­խորդ 20 տար­վա ցու­ցա­նի­շը, դա, հաս­կա­նա­լի է, պա­տա­հա­կան չէ: Այս թռիչ­քա­յին ա­ճը Վ­րաս­տա­նում`  Կուլ­եւիում, 2025 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Black Sea Petroleum ըն­կե­րութ­յա­նը պատ­կա­նող նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րա­նի գոր­ծարկ­մամբ: Այն սկսել է աշ­խա­տան­քը տա­րե­կան 1.2-1.5 մի­լիոն տոն­նա հզո­րութ­յամբ, եւ նա­խա­տես­վում է մինչեւ 2028 թվա­կա­նը այն ընդ­լայ­նել մինչեւ 4 մի­լիոն տոն­նա: Ձեռ­նար­կութ­յան մա­տա­կա­րա­րումն ի­րա­կա­նաց­նում է «Ռոս­նեֆ­տը»: Թե ինչ «խո­ղո­վակ­նե­րով» է Black Sea Petroleum-ը կապ­վում «Ռոս­նեֆ­տի» հետ, վար­կած­ներ կան, բայց դա չէ էա­կա­նը: Գ­լո­բալ ի­մաս­տով այս­տեղ ա­մե­նա­կար­եւորն այն մասշ­տա­բա­յին գոր­ծակ­ցութ­յունն է, ո­րը Վ­րաս­տա­նը սկսել է Ռու­սաս­տա­նի հետ, եւ դա պա­տա­հա­կան չէ: Նախ, սա Վ­րաս­տա­նի հա­մար հսկա­յա­կան քայլ է՝ դուրս գալ ադր­բե­ջա­նա­կան «նավ­թա­յին ա­սե­ղից», երբ Հա­յաս­տանն է փոր­ձում տե­ղա­վոր­վել դրա վրա: Երկ­րոր­դը, նման մասշ­տա­բա­յին ծրագ­րե­րը (այլ նման նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ եւս ներ­կա պա­հին ըն­թաց­քի մեջ են) շատ ա­վե­լի ձեռն­տու է Վ­րաս­տան-Ռու­սաս­տան ու­ղիղ եր­կա­թու­ղու առ­կա­յութ­յան դեպ­քում: Եվ այն, որ ներ­կա փու­լում ակ­տիվ քննար­կում­նե­րի դաշտ է վե­րա­դար­ձել աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցը, հենց այն­պես, օ­դից չըն­կավ: Եվ այն, որ Եվ­րո­պա­յից պա­տաս­խան հար­վա­ծը չու­շա­ցավ՝ Վ­րաս­տա­նին ան­վի­զա ռե­ժի­մից զրկե­լու սպառ­նա­լի­քի տես­քով, խո­սում է այն մա­սին, որ այդ գոր­ծըն­թաց­նե­րը եվ­րո­պա­կան հար­թա­կում նյար­դա­յին ռեակ­ցիա են ա­ռաջ բե­րել: Միայն թե ամ­բողջ հարցն այն է՝ Վ­րաս­տա­նին ա­ռանց վի­զա­յի ռե­ժի­մից զրկե­լով, կճնշե՞ն, թե  ա­վե­լի շատ կուղ­ղոր­դեն դե­պի Մոսկ­վա:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այ­սպի­սով, ե­թե վե­րա­գոր­ծարկ­վի աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղին, նաեւ Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան, ա­պա թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հար­ցով այ­լեւս Ադր­բե­ջա­նից կախ­վա­ծութ­յուն չի լի­նի: Ընդ ո­րում այն, որ Թուր­քիան փոր­ձում է Ռու­սաս­տա­նի հետ նման կապ ստա­նալ, նո­րից ար­դեն բա­վա­կա­նին ժա­մա­նակ ակ­տի­վո­րեն խոս­վում է: Եվ դա, ի­հար­կե, Ա­լիե­ւի հա­մար հա­վել­յալ ճնշում է՝ դուրս չմնալ ընդ­հա­նուր գոր­ծըն­թաց­նե­րից, ինչ­քան էլ որ Իս­րա­յե­լի կամ Եվ­րո­պա­յի շա­հը հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ է ուղղ­ված:

Ա­մեն դեպ­քում, մեկ բան հաս­տատ է. կան հա­րավ­կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գերն ամ­բող­ջութ­յամբ վե­րա­գոր­ծար­կե­լու ոչ միայն հստակ ուր­վագծ­ված շա­հեր, այլ նաեւ՝ ոչ պա­կաս հստակ եւ բազ­մա­կող­մա­նի աշ­խա­տանք: Մ­յուս կող­մից, տե­սա­նե­լի է նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սը հա­կա­ռու­սա­կան նոր ռազ­մա­բե­մի վե­րա­ծե­լու ոչ պա­կաս հստակ ազ­դակ­ներ, ո­րոնք գա­լիս են եվ­րո­պա­նե­րից: Եվ այն, որ այս եր­կու ուղ­ղութ­յու­նը 2026թ.-ին ա­մե­նա­սուր բախ­ման մեջ է լի­նե­լու, դա են­թադ­րե­լի է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ)ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆԿճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. ՏեսանյութՄինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-ГрузияԹուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԹրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերըԱՄՆ-ից աճող կախվածության պատճառով Էրդողանը կարող է ՌԴ-ին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետՏիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմաԴու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով. Մարկո Արնաուտովիչը՝ ՏիկնիզյանինՎահագն Խաչատուրյանը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով Ղազախստանի նախագահ Տոկաեւը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել ՂազախստանԵրևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը Ադրբեջանի նախագահ Ալիեւը կրկին ժամանել է օկուպացված ՍտեփանակերտՄասիսի մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար․ Համայնքի ղեկավար Նորայր ՀակոբյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Կանաչ լույս»՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների համարՄոսկվա է ժամանել Սիրիայի պատվիրակությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված