Ղազախստանի նախագահ Տոկաեւը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Ղազախստան
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Կասիմ-Ջոմար Տոկաևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Ղազախստան իր համար հարմար ժամանակ, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Երեքշաբթի օրը Տոկաևը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել;
«Եզրափակելով՝ մեր պետության ղեկավարը հրավիրեց Դոնալդ Թրամփին այցելել Ղազախստան իրեն հարմար ժամանակ և վստահություն հայտնեց, որ այս իրադարձությունը պատմական կլինի», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
