Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Տիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմա

Սպորտ

 

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ով նախկինում հանդես էր գալիս մոսկովյան «Լոկոմոտիվի» կազմում, բացահայտել է Ռուսաստանում և Սերբիայում իր ստացած եկամուտների հստակ չափը։ 

«Ցրվենա Զվեզդայում» նրա մաքուր եկամուտը կազմում է 600 հազար եվրո։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Լոկոմոտիվում» վարձատրությունն ավելի բարձր էր. այնտեղ ֆուտբոլիստը ստանում էր ամսական 5,5 միլիոն ռուբլի (տարեկան մոտ 750 հազար եվրո)։

Տիկնիզյանի խոսքով՝ իր որոշման գլխավոր դրդապատճառը սպորտային հավակնություններն են եղել.

«Ես սա բացատրում եմ Եվրոպայում խաղալու ցանկությամբ։ Աստված հնարավորություն է տալիս հանդես գալ եվրոպական ասպարեզում, լինել նման մեծ ակումբի հիմնական կազմի խաղացող։ Գումարի հարցը կարևոր է, երբ դու ընտանիքի տեր ես, հայր ես, բայց այս իրավիճակը նման է 5 տարի առաջվա պատմությանը, երբ ես վարձավճարով տեղափոխվեցի Կուրսկի «Ավանգարդ»։ Այն ժամանակ ևս ես գնացի հանուն ֆուտբոլի, և ի վերջո ֆուտբոլն ինձ փոխհատուցեց դրա համար։

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր բարձր աշխատավարձ ունեն և դեռ ավելին են ուզում: Իմ կյանքի ծրագիրն այն է, որ երեխաները բնակարան ունենան, ծնողները՝ նույնպես: Հայրս ունի, մորս համար բնակարան եմ վարձակալում, տա Աստված՝ մոտ ժամանակներս կհաջողվի տունը գնել», ասել է հայ ֆուտբոլիստը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ