Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստին քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ զգում էր իրեն, ինչպես «քուչում»: Նա սաստում էր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության վրդովված անդամներին՝ երկու անգամ կրկնելով. «Շատ եք լոճվում, շատ եք լոճվում»: Ավելին՝ հետո էլ անցավ սպառնալիքների. «Նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ: Երբ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն՝ ճիշտ եմ ասում, որովհետեւ շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Որովհետեւ դուք ձեր լեզվի այս ելեւէջները մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը, իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ՝ բոլորիդ, այս ռեպլիկներ անողներին, ապերավատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են։ Էսքան ժամանակ լռել ենք, ինքնադրսեւորվել եք: Ինչքան չենք խոսացել, էնքան ինքներդ ձեզ ոգեւորել եք: Սա ձեր վերջին նախազգուշացումն ա…»: Միայն թե «կուռաժիտ» լինող քաղաքապետը չասաց՝ այլապես ի՞նչ է անելու, փողոցում հարձակումնե՞ր է պատվիրելու ընդդիմադիր գործիչների նկատմամբ, թե՞ քաղաքապետարանի շենքի հետեւ անձամբ է կանչելու:

Ի դեպ, անպարկշետ բառապաշարի մասին. Հանրային ռադիոյից հեռացվել է ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հարցազրույցը: Դրա հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ նշելով. «Խոսքը մեկ բառի մասին է: Այդ որոշումն անձամբ ես եմ ընդունել: Այն, որ հարցազրույցի առաջին տարբերակում պահպանվել է այդ խոսքը, մեր բաղթողումն է, եւ հաղորդման հեղինակը ենթարկվել է կարգապահական խիստ տույժի»։ Իսկ թե այդ ի՞նչ բառ է օգտագործել, փակագծեր է բացում հենց Լեւոն Զուրաբյանը. «Փաստորեն, Հանրային ռադիոն հեռացրել է իմ ամբողջ հարցազրույցը մի բառի պատճառով, հետո հանրային ճնշման տակ վերականգնել է այն, հեռացնելով այդ մի բառը… Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «անմեղսունակ» բառն էր: Փաշինյանը եւ նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»: Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է»: Ի՞նչ ասես, ժողովրդավարությունն ուղղակի ծորում է ու ճպճպում հայրենի բաստիոնում, միայն թե, խոսքի ազատությունը եւս մեկ անգամ գնդակահարվեց՝ այս անգամ Հանրային ռադիոյում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ էլ մեկնաբանել է իր տեղակալի լիազորություններով օժտված օգնականի՝ յուր ազգակական Վրեժ Դուրգարյանի գործողությունները Մայր Աթոռում: Օպերային թատրոնի տնօրենը պնդում է, որ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարի վրա բարձրացած ու Մայր Տաճար ներխուժելու կոչ անող իր եղբայրը, բարձրացել էր այդտեղ՝ օդափոխվելու համար: «Ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է ու փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ», - հայտարարել է օպերային թատրոնի տնօրենը: Անդրադառնալով վերոնշյալին՝ 44 օրյա պատերազմի հերոս Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը գրում է. «Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ