ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ

Կոֆե դնողների իշխանությունը

Վերլուծություն

Հայաստանյան ներքաղաքական կյանքը վերջին շրջանում ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե պետական մտածողության, այլ սրճարանային ինտրիգների հարթակ, որտեղ որոշումները կայացվում են «սուրճ խմելու» ընթացքում, իսկ պատասխանատվությունը մնում է օդում կախված։ Եվ պատահական չէ, որ հենց «սուրճի» թեման դարձավ հերթական քաղաքական փոխհրաձգության առանցքը՝ այս անգամ Ռուբեն Ռուբինյան-Էդմոն Մարուքյան տանդեմում։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե իբր Էդմոն Մարուքյանը մինչեւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, եթե խնդիրը դա է, ԼՀԿ նախագահի կողմից ոչ միայն հերքվեց, այլ վերածվեց քաղաքական վիրավորանքի՝ «իմ սուրճ դնողն է եղել» ձեւակերպմամբ։

Իրականում սա շատ ավելի խորքային երեւույթի արտացոլում է. իշխանության եւ «կիսաընդդիմության» հարաբերությունները վաղուց անցել են գաղափարական դաշտից եւ հայտնվել անձնական ծառայությունների, նեղ շրջանակների ու փոխադարձ կախվածությունների տիրույթում։

Մարուքյանը հայտարարում է, թե Ռուբինյանի բոլոր խոսքերը սուտ են, իսկ ինքը չի պատրաստվում արձագանքել «անլուրջ մարդու»: Բայց հենց այս հայտարարությունն էլ բացահայտում է քաղաքական դեգրադացիայի աստիճանը. երբ պետական այրերը միմյանց չեն հակադարձում գաղափարներով, փաստերով կամ ծրագրերով, այլ հիշեցնում են, թե ով ում սուրճն է դրել: Իսկ հասարակությունը մնում է առանց պատասխանների՝ ինչո՞ւ է երկիրն այս վիճակում։

ԻՍԿ Ո՞ՒՄ ՍՈՒՐՃ ԴՆՈՂՆ ԷՐ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

Այո՛, հարցն ավելի լայն է, քան մեկ փոխադարձ վիրավորանքը: Էդմոն Մարուքյանը, որը այսօր հանդես է գալիս որպես «թունդ ընդդիմադիր», քաղաքական հիշողության մեջ ամրագրված է բոլորովին այլ կերպ։ 2020 թվականի մայիսին նա Նիկոլ Փաշինյանի հետ «սուրճ էր խմում» եւ վստահեցնում, որ Արցախի հարցում որեւէ մտահոգիչ բան չկա։ Իսկ ընդամենն ամիսներ անց տեղի ունեցավ 44-օրյա աղետը, եւ որի պատասխանատվությունից Մարուքյանը հիմա փորձում է խուսափել՝ իրեն ներկայացնելով որպես արտաքին դիտորդ:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքի օրոք Մարուքյանը, Փաշինյանը եւ Արամ Զ. Սարգսյանը հանդես էին գալիս միացյալ գաղափարախոսությամբ.ԵԱՏՄ-ն սխալ էր, ՀԱՊԿ-ը՝ կասկածելի, իսկ Արցախի հարցում «փոխզիջում» բառը՝ վտանգավոր։ Ի՞նչ փոխվեց։ Մի՞թե գաղափարներն էին սխալ, թե՞ պարզապես իշխանության համն էր քաղցր։ Եվ եթե այսօր Մարուքյանը փորձում է համոզել, որ ինքն այլեւս կապ չունի նիկոլական քաղաքականության հետ, ապա պետք է բացատրի՝ ինչպե՞ս եղավ, որ նույն մարդը դարձավ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ կիսեց նրա քաղաքական պատասխանատվությունը։

ԵԼՔԸ ՄԵԿՆ Է՝ ՎԵՐՋ ԴՆԵԼ ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ավելի հետաքրքիր է հետագա զարգացումների տրամաբանությունը։ ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսել էին Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց, իսկ վարչապետի թեկնածու առաջադրել հենց Մարուքյանին։ «Պատմական գործընթաց»՝ ինչպես ինքն է բնորոշում։ Բայց որքան էլ փորձեն դա ներկայացնել որպես նոր էջ, իրականում տեսնում ենք նույն հին սցենարը՝ վերահսկվող ընդդիմություն, ձայների փոշիացում եւ 2026-ին Փաշինյանի վերարտադրություն՝ արդեն կոալիցիոն փաթեթավորմամբ։

Սա է «կոֆե դնողների իշխանության» իրական էությունը. մարդիկ, որոնք տարիներ շարունակ սուրճ են խմել նույն սեղանի շուրջ, այսօր ձեւացնում են, թե իրար չեն ճանաչում, բայց քաղաքական հաշվարկներում շարունակում են մնալ նույն խաղի մասնակիցները։ Իսկ ժողովուրդն այլեւս չի հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա թիվ մեկ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ նրանց արբանյակ դարձած «նոր» դեմքերին։

Ելքը մեկն է. պետք է վերջ դնել սրճարանային քաղաքականությանը, անձնական վիրավորանքներին ու կեղծ տարանջատումներին։ Հայաստանը կարիք ունի նոր գաղափարախոսության, նոր ուժի եւ ամենակարեւորը՝ հիշողություն ունեցող քաղաքական գործիչների։ Որովհետեւ ով այսօր մոռանում է իր երեկվա խոսքը, վաղը նույն հեշտությամբ կմոռանա նաեւ երկրի շահը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված