Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Կազինոն շառ ա, շառ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԴԱՍԱԿԱՆ

(ՆԻԿՈԼԸ` ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ՎՈՎԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես Վովայիչն եմ Փաշինյան։

**

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

(ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ` ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս,

 Չկա քիզի նըման՝ չափով, նազանի:

 **

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ` ՔՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿԵԼԸ, ՆՐԱ ԶՈՔԱՆՉԻՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Զոքանչդ, ո՞նց ա` զոքանչդ։

**

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

Երկրպահից հայտնում են, որ էս Նիկոլից էլ բան չեն հասկանում, փոխանակ իրենց կամանդիր Սասունին հրաման տա` Սասունը գրավեն, դատախազին ղրկել ա Սեւանի ափի Սասունի դոմիկներն են գրավում։

**

ԿԱԶԻՆՈՆ ՇԱՌ Ա, ՇԱՌ

(ՇԻՇ ԲՌՆՈՂԻՆ ՔՊ-Ի ԱԺ ՑՈՒՑԱԿ ՉԸՆԴԳՐԿԵԼԸ ՆՐԱ` ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՕՐԻՆԱԳԾԻ ՀԵՏ ԿԱՊԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կազինոների մեծ մասնագետ Ալեն Սիմոնյանի` կազինոյից ով ա խերվել, որ հլա մի հատ էլ Հայկը խերվի:

**

ՆԻԿՈԼԻ «ԿՈՂԱԿԻՑՆԵՐԸ», ԿԱՄ ՇԻՇ ԲՌՆՈՂԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԵՍ 2006Թ.-ԻՑ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ ԷԻ, ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես որ 2006թ.-ից Նիկոլի շիշն էի բռնում, Ալենը էդ վախտ ուր էր։

**

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ ՀԱՐԿԱՏՈՒ ՆԻԿՈԼՆ Է

(ՏԱՍԸ ԵԿԵՂԵՑԱԴԱՎ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻՆ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եկեղեցական միջազգային ընկերությունից հայտնում են, որ Նիկոլը եկեղեցում իր եկամուտներից տասնորդը վճարում է Վեհափառի դեմ դուրս եկած տասը սրբազանների տեսքով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ