ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ

Լավ, հանուն ինչի՞ էլի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ թեպետ հերքել է շրջանառվող տեղեկությունները, որ պատրաստվում է ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց, այդուհանդերձ, առավել ուշագրավ հայտարարություններ է արել: Ավդալյանն ընդգծել է, որ ոչ մի պարագայում քաղաքանությամբ զբաղվելու ցանկություն չունի։ Պարզապես ներկայացրել է մի ծրագիր, որը միտված է մարզերի զարգացմանը։ «Իսկ ովքեր նեղվում են, որ ծրագիրը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, թող իրենք լինեին վարչապետ, իրենց ներկայացնեի։ Ես իմ գործունեությունն անում եմ իմ սպորտի ոլորտում, իմ խնդիրն է զարգացնել սպորտը, այդքան բան», - վրդովված ասել է նա։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ չեմպիոնի համար միեւնո՞ւյնն է, թե ում ձեռքը կսեղմի իր գործերն առաջ տանելու համար: Օրինակ, միեւնո՞ւյնն է, որ այս իշխանության ղեկին նստած է մեկը, որի օրոք այսօր կալանավորված է իր հարազատ Գյումրիի քաղաքապետը, Շիրակի թեմի առաջնորդը: Լավ, հե՞չ Ավդալյանը գոնե դիսկոմֆորտ չի՞ զգում այս ամենից: Եվ վերջապես, ինչպե՞ս է զարգացնելու մի քաղաքում սպորտը, որի քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանին պահում են անազատության մեջ եւ, ըստ էության, կանգնեցրել ընդհանրապես քաղաքի զարգացումը:

Իսկ թե ինչ էր կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում ոչ միայն զարմանալի, այլեւ զարհուրելի է: Վեհափառ Հայրապետին դավաճանած ու տիրադավ հռչակված եպիսկոպոսները եկել էին ասպատակելու Մայր Աթոռի դեմ, որոնց շարքերում էր նաեւ Տ. ՎԱԶԳԵՆ արքեպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ, որն արդեն երկու ամիս է Բալթյան երկրների իր թեմը անտեր թողել եւ Էջմիածնի դեմ խարդավանքների է մասնակցում։ «Սրբազանը նաեւ Կաթողիկոսական տեղապահի հավակնորդ է։ Ինչպե՞ս կարելի է Կաթողիկոսական գահը վստահել աշխատանքային օրենքները չհարգող մի անձնավորության։ Ժողովրդական խոսքն ասում է «Աղից դուրս եկանք, ընկանք աղջուրը», - հարց է բարձրացնում իրանագետ Տիգրան Դավուդյանը: Իսկ ահա այն, ինչ գոռում էր երեկ Վազգեն արքեպիսկոպոսի հետեւից մի քաղաքացի, ուղղակի, փշաքաղվել կարելի է. «Միրզախանյա՛ն, տղուդ` Օհանի արեւ, սուտ ես խոսում: Օհանից ամաչի, այ դավաճան, գետինը մտնես, դու էդ Միրզախանյանների ցեղից պիտի չլինեիր»: Լավ, հանուն ինչի՞ էլի նա եւ իր նմանները ընտրեցին այս խայտառակության եւ ստորացումի ճանապարհը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆՆ էլ, անդրադառնալով երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած դեպքերին՝ ցնցող գրառմամբ է հանդես եկել. «Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ գործակալ կաթողիկոս ու չի ունենալու։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ծառայել օտարի լծին ու չի ծառայելու։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ անաստված, ուխտադրուժ կաթողիկոս ու չունի»: Տպավորություն է, որ անգամ Չախոյանն է կամաց-կամաց վերադառնում իրականություն ու կառուցողական դաշտ: Բա հավատավոր ժողովուրդը, Մայր Աթոռը՝ իր ողջ միաբանությամբ, հենց դա են ասում, դրա համար էլ տիրադավ եպիսկոպոսներին նստեցրին հրաժեշտի գազելն ու հայդե ուղարկեցին հետ: Եվ այս ամենից հետո մնում է միայն հռետորական հարց հնչեցնել՝ եթե իշխանության ներկայացուցիչն է արդեն նույնն ասում, ինչ` ժողովուրդն ու եկեղեցին, ապա ո՞վ է ազգընտիր Վեհափառ Հայրապետի դեմ։ Թերեւս հենց այստեղ է, որ իրականությունը դառնում է անխուսափելի, իսկ զարմանքը՝ լիովին հիմնավորված։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված