Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական պարգևներ է հանձնել «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակիին և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Կանդելակին պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, իսկ Սոլովյովը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով։
Պետական պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Կրեմլի Եկատերինյան դահլիճում: Շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների դափնեկիրների թվում են հայտնի երաժիշտներ և արվեստագետներ, գիտնականներ և մանկավարժներ, վաստակավոր մարզիկներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, արդյունաբերողներ, գյուղատնտեսներ և տարբեր ոլորտների այլ ականավոր գործիչներ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
