Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը

Միջազգային

Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի ղե­կա­վար­նե­րի հետ Բե­նիա­մին Նե­թան­յա­հո­ւի գա­գա­թա­ժո­ղո­վը, ի­հար­կե, ար­դեն իսկ մտա­հո­գիչ ազ­դակ պետք է որ լի­ներ Էր­դո­ղա­նի հա­մար: Ա­ռա­վել եւս, որ Նե­թան­յա­հուն տա­րա­կու­սանք­նե­րի տեղ չթո­ղեց, թե ինչ ուղղ­վա­ծութ­յուն ու­նի Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի հետ Իս­րա­յե­լի խո­րա­ցող ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը՝ հայ­տա­րա­րե­լով. «Ն­րանք, ով­քեր ե­րա­զում են ի­րենց կայս­րութ­յուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու եւ մեր հո­ղե­րում գե­րիշ­խե­լու մա­սին, պետք է մո­ռա­նան դրա մա­սին»:

ԻՍՐԱՅԵԼԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ

Այն, որ Նե­թան­յա­հու­ի ազ­դա­կը հենց Ան­կա­րա­յին էր ուղղ­ված, ի­հար­կե, տա­րա­կու­սան­քի տե­ղիք չկա: Ա­ռա­վել եւս, որ այդ գա­գա­թա­ժո­ղո­վի հիմ­նա­կան խնդի­րը Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւել­յան գո­տում ա­րագ ար­ձա­գանք­ման ու­ժեր ստեղ­ծե­լու գա­ղա­փարն էր, որ­տեղ Թուր­քիա­յի դեմ ուղղ­ված եւս մեկ գոր­ծիք է: Այն է՝ Մի­ջերկ­րա­կա­նի այս հատ­վա­ծում գա­զա­յին արդ­յու­նա­հան­ման ծրագ­րեր փայ­փա­յող Էր­դո­ղա­նի հա­մար եւս մեկ ցցուն ար­գելք է ի հայտ ե­կել՝ Իս­րա­յե­լի դա­շին­քը Հու­նաս­տան-­Կիպ­րո­սի հետ:

­Միա­ժա­մա­նակ, թուրք-իս­րա­յել­յան հա­կա­մար­տութ­յունն ա­վե­լի ցայ­տուն է դառ­նում Սի­րիա­յում, որ­տեղ մշակ­վում է նոր Սահ­մա­նադ­րութ­յուն, ո­րը, ի­հար­կե, ոչ ա­ռանց իս­րա­յել­յան խա­ղե­րի, նա­խա­տե­սում է պե­տութ­յա­նը տալ կոն­ֆե­դե­րա­ցիոն բնույթ: Հե­տե­ւան­քը հաս­կա­նա­լի է՝ սկսած Սի­րիա­յի հա­րա­վից, մին­չեւ քրդա­կան գո­տի, կա­րող են դառ­նալ ինք­նու­րույն միա­վոր­ներ: Իսկ դա վեր­ջին քայլն է մին­չեւ Թուր­քիա­յի հա­մար մղձա­վան­ջա­յին Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը: Իսկ այն, որ այդ գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է Թ­րամ­փի ակ­տիվ հո­վա­նա­վո­րութ­յամբ, իր հեր­թին տա­րա­կու­սանք­նե­րի տե­ղիք չի տա­լիս:

Էր­դո­ղա­նը վեր­ջին ժա­մա­նակ­ներս ակ­տի­վո­րեն փոր­ձում է լե­զու գտնել Թ­րամ­փի հետ: Բայց պատ­կե­րը սա է. հենց ընտ­րութ­յան խնդիր է ա­ռա­ջա­նում Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ, Թ­րամ­փի նա­խա­սի­րութ­յու­նը միան­շա­նակ Իս­րա­յելն է: Հե­ռու չէ նաեւ օ­րը, երբ Էր­դո­ղա­նը դուրս կգա քա­ղա­քա­կան կյան­քից, եւ թե ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րից ել­նե­լով, ինչ կլի­նի պե­տութ­յան հետ, ո­րը նա 20 տա­րուց ա­վել հա­մա­ռո­րեն ստեղ­ծում է, դար­ձել է մեծ հար­ցա­կան:

Ի­հար­կե, այս ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես վա­ղուց էր տե­սա­նե­լի, Էր­դո­ղա­նի հա­մար, առն­վազն որ­պես ռե­զեր­վա­յին անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք, ա­ռա­ջին պլան է գա­լիս ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցը: Իսկ դա, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին են­թադ­րում է լո­գիս­տի­կա­յի ձե­ւա­վո­րում: Ի­րա­նի պա­րա­գա­յում պա­տա­հա­կան չէ, որ հեր­թա­կան ան­գամ օ­րա­կար­գա­յին դար­ձավ Թուր­քիա տա­նող եր­կա­թու­ղու կա­ռուց­ման հար­ցը: Բայց ա­հա ՌԴ-ի ուղ­ղութ­յամբ տե­սա­նե­լի խնդիր­ներ կան: Այդ թվում. փաս­տը, որ հենց Թուր­քիա­յի ա­փե­րի մոտ խոց­վե­ցին Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցող տան­կեր­ներ, ի­հար­կե, մե­սիջ էր նաեւ Թուր­քիա­յի հա­մար: Նախ, այդ հար­ձա­կում­նե­րը վե­րագր­վում են ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յությ­ուն­նե­րին, բայց բո­լորն են հաս­կա­նում, որ ա­ռանց բրի­տա­նա­կան օգ­նութ­յան դա բա­ցառ­վում է: Իսկ Թուր­քիա­յի հա­մար մե­սի­ջը սա է. անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում ՌԴ-ի հետ Թուր­քիա­յի ծո­վա­յին լո­գիս­տի­կան կդառ­նա լիո­վին խո­ցե­լի: Այ­լընտ­րանք կա­րող է դառ­նալ դե­պի Ռու­սաս­տան տա­նող ցա­մա­քա­յին կա­պը, այդ թվում՝ եր­կա­թու­ղին: Ռեալ հույ­սեր Ան­կա­րան «Թ­րամ­փի ու­ղու» հետ կապ­ված հա­զիվ թե կա­րո­ղա­նա կա­պել. ըստ ծրագր­վա­ծի, այս­տեղ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն է լի­նե­լու, եւ այն, որ այդ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման վա­շինգ­տոն­յան ա­րա­րո­ղութ­յա­նը Թուր­քիա­յին ան­գամ չէին հրա­վի­րել, դեռ էն գլխից էր կա­րե­ւոր ազ­դակ: Ըստ այդմ, պա­տա­հա­կան չէ, որ «Թ­րամ­փի ու­ղի» տես­քով նա­խագ­ծի մա­սին բա­վա­կա­նին ո­գե­ւոր­ված ազ­դակ­ներ են գա­լիս նաեւ իս­րա­յել­յան ուղ­ղութ­յու­նից, այն դեպ­քում, երբ «Զան­գեզու­րի մի­ջանցք» տես­քը նրանց առն­վազն ան­տար­բեր էր թող­նում:

Ահ­ա այս ի­րա­վի­ճա­կում, երբ Էր­դո­ղա­նը օ­րերս սկսեց խո­սել գա­լիք տար­վա­նից Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­ման ակ­տի­վաց­նե­լու մա­սին, թե­րեւս, միայն Նի­կո­լի հա­մար նա­խընտ­րա­կան քա­րոզ­չութ­յուն ա­պա­հո­վե­լու ի­մաս­տով չէր: Այն ի­մաս­տով, որ Հա­յաս­տա­նի սահ­մա­նին Էր­դո­ղանն ի­րա­կա­նում ոչ թե Նի­կո­լին է տես­նում, այլ` ռու­սա­կան ռազ­մա­բա­զան, այն է՝ սահ­ման բա­ցել-չբա­ցե­լու թե­ման Ան­կա­րա­յի հա­մար ու­նի նաեւ Մոսկ­վա­յի հետ նոր հա­կա­սութ­յան գնա­լու կամ, ընդ­հա­կա­ռա­կը, հա­կա­սութ­յուն­ներ հար­թե­լու ի­մաստ. կախ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ներ լի­նել-չլի­նե­լուց:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՈԳԻՍՏԻԿԱՆ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Ինչ­պես ար­դեն կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, հենց այն­պես, ըն­դա­մե­նը Ա­լիե­ւի ինչ-որ քմա­հա­ճույք, ա­ռա­վել եւս՝ բա­րե­րա­րությ­ուն չէ, որ օ­րա­կար­գում հայտն­վեց դե­պի Հա­յաս­տան ան­ցում­նե­րի հար­ցը, ո­րը դար­ձավ Ռու­սաս­տա­նից՝ Հա­յաս­տան եր­կա­թու­ղա­յին կա­պի վե­րա­գոր­ծարկ­ման դեռ ա­սենք նա­խադր­յալ: Նաեւ, որ հան­կարծ Նի­կո­լը սկսեց խո­սել Հա­յաս­տա­նից դե­պի Թուր­քիա, Նա­խի­ջե­ւան-Ի­րան, Ադր­բե­ջան (Ի­ջե­ւան-­Ղա­զախ) ուղ­ղութ­յուն­նե­րով եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան տեխ­նի­կա­կան հար­ցե­րը լու­ծե­լու (փոքր հատ­ված­նե­րի վե­րա­կանգ­նում եւ այլն) մա­սին: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ թե­ման բա­վա­կա­նին ընդգծ­ված կեր­պով տե­սա­նե­լի դար­ձավ նաեւ Պու­տի­նի եւ Փա­շին­յա­նի՝ նա­խօ­րեին Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած հան­դիպ­ման նաեւ հրա­պա­րա­կա­յին հատ­վա­ծում: Պու­տի­նի խոս­քով. «Մենք նաեւ լավ ծրագ­րեր ու­նենք, ար­դեն քննար­կել ենք է­ներ­գե­տի­կան, այդ թվում՝ ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կան։ Հի­մա ման­րա­մաս­նե­րի մեջ չենք մտնի, բայց կա քննար­կե­լու, խո­սե­լու հնա­րա­վո­րութ­յուն։ Լո­գիս­տի­կա­յի ո­լոր­տի մա­սին նույն­պես։ Մեր նա­խորդ հան­դիպ­ման ժա­մա­նակ Դուք բարձ­րաց­րիք տար­բեր հար­ցեր, ո­րոնց վրա կա­րող ենք հա­մա­տեղ աշ­խա­տել, այդ թվում՝ հին եր­թու­ղի­նե­րի վե­րա­կանգ­նու­մը եւ նոր եր­թու­ղի­նե­րի ստեղ­ծու­մը, ո­րոնք կբա­ցեն Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը: Այս­պի­սով, ընդ­հա­նուր առ­մամբ, ա­մեն ինչ լավ է ըն­թա­նում: Ի­հար­կե, կան այլ հար­ցեր, ո­րոնք մենք հի­մա կքննար­կենք»: Իսկ ա­հա Փա­շին­յա­նի խոս­քում սա էր. «Ռու­սաս­տա­նից գնացք­ներն ար­դեն ուղ­եւոր­վում են դե­պի Հա­յաս­տան՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քով, ին­չը, կար­ծում եմ, իս­կա­պես պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն է։ Եվ, ինչ­պես ար­դեն նշե­ցիք, բաց­վում են նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ։ Մեր երկ­րում եր­կա­թու­ղա­յին ո­րոշ այլ հատ­ված­նե­րի վե­րա­կանգն­ման օ­րա­կարգն ար­դեն հա­սու­նա­ցել է։ Ես, մաս­նա­վո­րա­պես, նկա­տի ու­նեմ Իջ­եւա­նի, Ե­րաս­խի եւ Ա­խու­րի­կի հատ­ված­նե­րը…»:

Ի­հար­կե, «Իջ­եւա­նի, Ե­րաս­խի եւ Ա­խու­րի­կի հատ­ված­նե­րը» հնա­րա­վոր է շատ ա­րագ, թե­րեւս հաշ­ված ա­միս­նե­րի ըն­թաց­քում վե­րա­կանգ­նել: Բայց այս­տեղ ա­մե­նա­կա­րե­ւորն այլ հարց է՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով դա ո՞ւմ է պետք, եւ ո՞վ չի ցան­կա­նում:

­Թուր­քիա­յի հա­մար «Իջ­եւա­նի, Ե­րաս­խի եւ Ա­խու­րի­կի հատ­ված­նե­րը» գոր­ծե­լը կնշա­նա­կի եր­կա­թու­ղա­յին բա­վա­կա­նին հար­մար կապ Ի­րա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ, կրկ­նենք, բա­վա­կա­նին ա­րագ եւ մեծ թո­ղու­նա­կութ­յամբ, ի տար­բե­րութ­յուն Կարս-Թ­բի­լի­սի ու­ղիղ գծի: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով, ե­թե շա­րու­նա­կեն սրվել հա­րա­բե­րութ­յուն­ներն Իս­րա­յե­լի հետ, նման լո­գիս­տի­կան Ան­կա­րա­յի հա­մար կա­րող է դառ­նալ փրկօ­ղակ:

Ի­րա­նի հա­մար եւս, ի­հար­կե, նման լո­գիս­տի­կան շատ կա­րե­ւոր կլի­ներ ինչ­պես տնտե­սա­կան (դա սեւ­ծով­յան գո­տի դուրս գա­լու լավ տար­բե­րակ է), այն­պես էլ՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով՝ որ­պես Ռու­սաս­տա­նի հետ կա­պի մի­ջոց:

­Ռու­սաս­տա­նի հե­տաքրք­րութ­յու­նը եւս, ինչ­պես նկատ­վում է Պու­տի­նի հի­շա­տակ­ված խոս­քից, դա միան­շա­նակ ձեռն­տու է. դե­պի Թուր­քիա եւ Ի­րան (Հնդ­կա­կան օվ­կիա­նոս) տա­նող ու­ղի, ընդ ո­րում, ամ­բողջ հա­մա­կար­գը կա­ռա­վար­վում է ռու­սա­կան «դուստր» ըն­կե­րութ­յան մի­ջո­ցով:

­Հա­կա­ռակ կող­մից. հա­յաս­տան­յան լո­գիս­տի­կա­յի վե­րա­գոր­ծար­կու­մը, ի­հար­կե, մեղմ ա­սած, ան­ցան­կա­լի է Իս­րա­յե­լի հա­մար: «Թ­րամ­փի ու­ղին» այլ բան է, այն­տեղ ծրագր­ված է ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն, այն հյու­սիս-հա­րավ ուղ­ղութ­յամբ բա­ժա­նա­րար գիծ է, ո­րը կվե­րած­վի հյու­սի­սից Ի­րա­նի վրա ճնշման կա­րե­ւո­րա­գույն գոր­ծի­քի. ի­հար­կե, դա Իս­րա­յե­լի հա­մար իս­կա­կան ե­րա­զանք է: Հա­յաս­տան­յան ընդ­հան­րա­կան լո­գիս­տի­կան, ո­րը են­թադ­րում է հյու­սիս-հա­րավ կա­պի ամ­րա­ցում, իսկ Թուր­քիա­յի հա­մար կա­րող է դառ­նալ ա­պա­հով այ­լընտ­րանք, ի­հար­կե, Իս­րա­յե­լի ե­րա­զանք­նե­րից չէ:

Բ­րի­տա­նիան, այն է՝ գլո­բա­լիս­տա­կան Եվ­րո­պան, ո­րը, կրկնենք, Սեւ ծո­վում նաեւ Թուր­քիա­յին «ա­տամ ցույց տվեց», իսկ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը տես­նում է հա­կա­ռու­սա­կան պլաց­դար­մի դե­րում, ի­հար­կե, նման ծրա­գիրն ան­ցան­կա­լի կլի­ներ: Ա­վե­լի ռեալ, Բ­րի­տա­նիան ար­դեն մոտ 300 տա­րի պայ­քա­րում է՝ Ռու­սաս­տա­նի շար­ժը դե­պի հա­րավ՝ Հնդ­կաս­տան ար­գե­լա­փա­կե­լու հա­մար: Եվ ե­թե Ռու­սաս­տա­նում բարձ­ված գնացք­նե­րը սկսեն հաս­նել ի­րա­նա­կան հա­րա­վա­յին նա­վա­հան­գիստ­ներ, դա ար­դեն կդառ­նա պատ­մա­կան նշա­նա­կութ­յան պար­տութ­յուն:

ԱՄՆ-ի, ա­վե­լի կոնկ­րետ՝ Թ­րամ­փի հա­մար այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը կա­րող է ի­մաս­տա­վոր­վել մեկ հար­ցով՝ ի՞նչ օ­գուտ կա­րող է ու­նե­նալ այդ ա­մե­նից: Ընդ ո­րում, պար­տա­դիր չէ, որ այդ օ­գու­տը լի­նի հենց այս հատ­վա­ծում. դրա դի­մաց Մոսկ­վա­յից կա­րող է այլ ուղ­ղութ­յուն­նե­րում զի­ջում­ներ ստա­նալ: Ի­հար­կե, կա «Թ­րամ­փի ու­ղու» նա­խա­գի­ծը: Բայց նաեւ ակն­հայտ է այն, որ­պես տնտե­սա­կան մեծ ծրա­գիր, ո­րը հե­տաքրք­րութ­յուն կներ­կա­յաց­ներ ԱՄՆ-ի մասշ­տաբ­նե­րի հա­մար, «Թ­րամ­փի ու­ղին» չի ներ­կա­յաց­նում: Գո­նե ներ­կա տես­քով, երբ ա­ռա­վե­լա­գույ­նը, այն կա­րող է հաս­նել Կաս­պից ծո­վին եւ կանգ առ­նել. այն­տեղ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը միան­շա­նակ ռուս­նե­րի եւ ի­րան­ցի­նե­րի ձե­ռքին է, եւ Թ­րամ­փը այդ «ու­ժա­յին լեզ­վին», ի­հար­կե, շատ լավ է տի­րա­պե­տում: Բայց «Թ­րամփ­ի ու­ղին» կա­րող է է­ֆեկ­տիվ դառ­նալ, ե­թե այն կապ­վի ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­ննե­րի հետ: Կարճ ա­սած, քննար­կե­լու հարց այս­տեղ կա, բայց դրա հա­մար պետք է որ ընդ­հա­նուր լո­գիս­տի­կան սկսի աշ­խա­տել:

 ԱԼԻԵՎԸ՝ ԵՐԿԿՈՂՄ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

Ի­հար­կե, այս ամ­բողջ լո­գիս­տի­կան կա­րող է աշ­խա­տել, ե­թե դրա­նում ներգ­րավ­ված է Ադր­բե­ջա­նը: Կա­յին սպա­սե­լիք­ներ, որ թե­ման կլի­ներ Սանկտ Պե­տեր­բուր­գի մի­ջո­ցառ­ման օ­րա­կար­գում՝ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով: Բայց Ա­լիե­ւը չգնաց, եւ, կաս­կած գրե­թե չկա, հենց այդ թե­ման չքննար­կե­լու հա­մար:

­Պես­կո­վը հայ­տա­րա­րեց, թե՝ Կ­րեմ­լը ըմբռ­նու­մով է մո­տե­ցել Ա­լի­եւի բա­ցա­կա­յութ­յա­նը, բայց նաեւ նշե­լով. «Մենք բարձր ենք գնա­հա­տում Դու­շան­բեում բո­լո­րո­վին վեր­ջերս կա­յա­ցած նա­խա­գահ­նե­րի երկ­կողմ հան­դիպ­ման արդ­յունք­նե­րը եւ կ­գոր­ծենք ըստ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի»: Ու կա­րե­լի է հի­շեց­նել լու­րե­րը, որ տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո Դու­շան­բեում կա­յա­ցած Պու­տին-Ա­լիեւ հան­դիպ­ման ժա­մա­նակ է, որ կա­յաց­վել է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին այդ ո­րո­շու­մը: Ընդ ո­րում, այդ հան­դիպ­ման հա­մար ադր­բե­ջա­նա­կան կող­մը եր­կար էր աշ­խա­տել: Այ­սինքն, Պես­կովն ակ­նար­կում է, որ ե­թե ան­գամ Ա­լիե­ւը չմեկ­նեց Սանկտ Պե­տեր­բուրգ, սա­կայն Կ­րեմ­լը հա­մա­րում է, որ դա չի նշա­նա­կում այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի չե­ղար­կում:

Ի­րա­կա­նում այդ­պե՞ս է: Այն, որ Ա­լիե­ւի չմեկ­նե­լը պետք է բա­ցատ­րել Իս­րա­յե­լից կամ Բ­րի­տա­նիա­յից ե­կած ճնշում­նե­րով, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է թվում: Մո­տա­վո­րա­պես նման մի բան էլ ե­ղավ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հետ կապ­ված, երբ է­լի բրի­տա­նա­կան ճնշում­նե­րը կանգ­նեց­րին տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­մաս­տով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը: Ու­րեմն, կա­րո՞ղ են բրի­տա­նա­ցի­ներն այս ան­գամ նման արդ­յուն­քի հաս­նել` Ա­լիե­ւին ճնշե­լով: Ընդ ո­րում, դա նրա հա­մար կնշա­նա­կի Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­դարձ այն մա­կար­դա­կին, ո­րը կար Դու­շան­բե­ի հան­դի­պու­մից ա­ռաջ: Մի խոս­քով, շա­րու­նա­կենք հե­տե­ւել:

Տես նաեւ https://t.me/iravunk/62513 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված