ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Այսօր, դեկտեմբերի 24-ը, Արցախցի անվանի սամբիստ, Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Համաշխարհային խաղերի հաղթող, Աշխարհի գավաթի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ծննդյան օրն է, 26-րդ տարեդարձն է նշում։ Նա հանդես է գալիս 98 կգ քաշային կարգում, մարտական սամբոյի կազմում։ Արմանը, բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, միշտ բարձր պահել, ծածանել Արցախի ու Հայաստանի դրոշները։ Iravunk. com -ը, շնորհավորում է Արմանին, մաղթում նորանոր հաղթանակներ, առողջություն, երջանկություն, ամենայն բարիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
