Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Իզուր չեն ասում, որ իսկությունը կա՛մ տան փոքրից կիմանաս, կա՛մ անսթափ վիճակում գտնվողից: Հասկանալի է՝ այս դեպքում փոխաբերական իմաստով. ՔՊ-ի «տան» փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել:

Ահավասիկ, Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:
Նախ՝ որպեսզի քպական «մտքի տիտաններին» ու «կռուտիտի քանքարներին» ձերբազատենք այլևայլ ոլորումներից, դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը, չնայած վերլուծելու բան էլ չկա՝ այնքան որ ակնհայտ է: Ասում է. ՀԱԵ-ն Ռուսաստանի հետ կապող օղակ է: Եվ միանգամից՝ պետք է քանդել այդ օղակը: Նորից գնանք հետ, ո՞րն էր այդ օղակը, ճիշտ է՝ Եկեղեցին: Պարզ, կարճ, կոնկրետ, առանց այլևայլությունների...
Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում՝ Կաթողիկոսը այս, այն, այնինչ սրբազանը՝ մեկ ուրիշ բան, այնինչ քահանան՝ այսպես, այնպես, և այլն: Չէ՛: Շատ ուղիղ, բաց տեքստով ասում է՝ Եկեղեցին պետք է քանդել. «Օղակը (իմա՝ Եկեղեցին) պետք է քանդել»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու: Այսինքն՝ այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր Ազգային եկեղեցին քանդելն է: Ու այն, որ դա կապում են Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից կտրվելու հետ, պարզորոշ ցույց է տալիս, թե որտեղից է գալիս Փաշինյանի, ՔՊ-ի ու իր սատելիտների այդ եկեղեցաքանդման հրահանգը, ինչ կազմակերպված ուժեր են գործում այստեղ ու այս հարցում: Ինչպես հետևողականորեն ազգայինի հիմքերը, հայկական ինքնության հիմքերը քանդել են, հիմա էլ շարունակում են քանդել. սա՛ է պետք իրենց:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ