«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 հոգևորականներից Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ինչպես նախկինում հայտնել էինք, այս քայլին մեր տեղեկությունների համաձայն գնացել է ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառով: 24News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ, որտեղից ստացած պատասխանի համաձայն այս բնակարանը նա ստացել էր անհատույց օգտագործման դեռևս 2018 թ-ի հունվարին, երբ ՊՆ նախարար էր Վիգեն Սարգսյանը: Ընդ որում, Վրթանես եպիսկոպոսն այս բնակարանը ստացել է այն ժամանակ, երբ եղել է բանակի հոգևոր հովիվը, այսինքն՝ ի պաշտոնե:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
