ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց
ՏնտեսությունՀայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ սահմանվեց ժամանակավոր` 6 ամսյա արգելք։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կկիրառվի ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ:
Նշվում է, որ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6–ից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
