Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան
Մշակութային83 տարեկան հասակում մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան։ Այս մասին հայտնում է Պուշկինի անվան թատրոնը։
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել, կյանքից հեռացել է Վերա Վալենտինովնա Ալենտովան։ Նա 60 տարի ծառայել է Պուշկինի թատրոնում։ Մեր վիշտը անսահման է», – ասվում է թատրոնի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ալենտովան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում գլխավոր դերակատարման շնորհիվ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
