Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան
ՀասարակությունԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին: Այս մասին հայտնել էպաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):
Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը»։
