Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից
ՀասարակությունԱդրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քարիմլին haqqin.az-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մոտ ապագայում կարող է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրը։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջան հայկական արտահանման ներուժը գնահատելիս նախ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանից այլ երկրներ արտահանման ընդհանուր կառուցվածքը։ «Հայկական արտահանման մեծ մասը՝ մոտավորապես 60-65%-ը, կազմում են թանկարժեք քարերն և մետաղները, դրանց թվում՝ ոսկին, արծաթը և այլն։ Բայց եթե մենք դա գնենք, ի՞նչ պետք է դա անենք։ Բնականաբար, մեզ դա առանձնապես պետք չէ»,- ասում է ադրբեջանցի տնտեսագետը։
Քարիմլին նշել է, որ Հայաստանը նաև էլեկտրաէներգիա, մեքենաշինության արտադրանք, երկաթի հանքաքար և նմանատիպ ապրանքներ է մատակարարում։ Սակայն, ըստ նրա, Ադրբեջանն այդ ամենի կարիքը չունի։ «Ծխախոտային արտադրանքը, ոգելից խմիչքները և գյուղատնտեսական արտադրանքը կարող են բավարարել մեր կարիքները»։ Նրանք ոգելից խմիչքների լայն տեսականի ունեն։
Օրինակ, նրանց կոնյակը հայտնի են ամբողջ աշխարհում։ Ամենակարևորը, ցանկացած ներուժ պետք է գնահատվի տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Բայց դա ապագայի հարց է. դա շահութաբե՞ր կլինի, թե՞ ոչ, ապրանքների գները և այլ հարցեր վճռորոշ կլինեն»,- եզրափակել է ադրբեջանցի տնտեսագետը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝