Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը

Սպորտ

 

RUSTAT վիճակագրական ալիքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ ստեղծած գոլային պահերի քանակի:

Ցուցակի առաջատարների թվում է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 31 ստեղծած գոլային պահ (խաղադաշտում անցկացրել է 1622 րոպե):

Սպերցյանը ընդամենը մեկ միավորով է զիջում առաջին հորիզոնականը զբաղեցնող Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ», 32 պահ):

Լավագույն եռյակը եզրափակում է «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը (23 պահ):

ՌՊԼ-ի թոփ-10 ֆուտբոլիստները՝ ըստ ստեղծած գոլային պահերի (առաջին հատվածի արդյունքներով).

* Ալեքսեյ Բատրակով – 32 (1653 րոպե)
* Էդուարդ Սպերցյան – 31 (1622 րոպե)
* Մաքսիմ Գլուշենկով – 23 (1199 րոպե)
* Իվան Օբլյակով – 23 (1741 րոպե)
* Եգոր Գոլենկով – 20 (1349 րոպե)
* Զելիմխան Բակաև – 18 (953 րոպե)
* Միրլինդ Դակու – 18 (1638 րոպե)
* Բիտելո – 18 (1678 րոպե)
* Լուիս Էնրիկե – 17 (1237 րոպե)
* Դարդան Շաբանհաջայ – 17 (1462 րոպե)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ