Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը
ՄիջազգայինՂազախստանը ամփոփում է ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի հետաքննությունը:
Ուղիղ մեկ տարի առաջ Բաքվից Գրոզնի թռչելիս AZAL-ի ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ Հետաքննիչները կարծում են, որ այն խփվել է օդում, հնարավոր է՝ անօդաչու թռչող սարքի կամ հրթիռի կողմից։
Օդաչուներին հաջողվել է հասնել Ղազախստան, սակայն ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում վայրէջք կատարելիս։ Տասնյակ մարդիկ զոհվել են։
Ողբերգությունից անմիջապես հետո Ադրբեջանը միջադեպի համար մեղադրեց Ռուսաստանին։ Սակայն այժմ Ղազախստանը, որը ղեկավարում էր հետաքննությունը, պաշտոնապես հայտարարել է, որ բեկորներում պայթուցիկի հետքեր չկան։ Ինքնաթիռին խոցած հրթիռը կամ անօդաչուն մնում է անհայտ։
Իսկ նորմալ տրամաբանությունը հուշում է շատ պարզ մեկ նյուանս: Հրթիռով, առավեւ եւս` հակաօդային հրթիռով խոցման դեպքում պայթյունի հետքերը ֆիքսելը որեւէ դժվարություն չի ներկայացնում: Նաեւ. երբ խոցում է հրթիռը, ապա ինքնաթիռը մինչեւ հեռավոր օդանավակայան հասնելու շանսեր գործնականում չի ունենում: Իսկ ահա անօդաչուն, որը կառավարվում է, կարող է խոցել ինքնաթիռն առանց պայթյունի հետքեր թողնելու:
Թե տվյալ դեպքում օդում ում հրթիռներն էին եւ ում կողմից կառավարվող անօդաչուները, հայտնի փաստ է: Կարելի է նաեւ կռահել, թե ինչպես եղավ, որ գործնականում ամբողջական ինքնաթիռը ձեռքերի տակ ունենալով, մեկ տարի քննելով, ղազախական փորձագետները կոնկրետ մեղավորի չեն մատնանշում:
Տես նաեւ https://t.me/iravunk/62578