ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային
ՄիջազգայինԱՄՆ նոր վարչակազմի առաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ Heritage Foundation-ը, հերթական կոշտ հարձակումն է սկսել Եվրամիության վրա։ Այն ԵՄ-ն անվանում է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ» և կոչ է անում դրա «վերացմանը», պնդելով, որ հակառակ դեպքում քաղաքակրթությունը կարող է կործանվել։
Այս տեքստը անձնական կարծիք չէ, այլ ծառայում է որպես ամերիկյան իստեբլիշմենթի ազդեցիկ շրջանակների դիրքորոշման համակարգված արտահայտություն, որոնք ընդհանուր լեզու են գտնում Բրյուսելի կոշտ քննադատության մեջ։ Հոդվածը նաև մատնանշում է տրանսատլանտյան հարաբերությունների արմատական տեղաշարժը՝ ազդարարելով, որ Վաշինգտոնը Բրյուսելը գործընկերոջից վերածում է հակառակորդի։
«ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև այս աճող պառակտումը աննախադեպ դիվանագիտական և ռազմավարական հնարավորություններ է բացում Ռուսաստանի համար։
Այստեղ, իհարկե, մեկ նյուանս կա: Իրականում «արևմտյան քաղաքակրթություն» ասվածը հենց եվրոպական քաղաքակրթությունն է, որի մասի հետագայում դարձել է ԱՄՆ-ն: Ստացվում է, որ Եվրոպան հենց իր քաղաքակրթությա՞ն հակառակորդն է:
Մեզ համար սա ներկայացնում է գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդի համակարգային թուլացում։ Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների և քաղաքական ճնշման գլխավոր ճարտարապետն է։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ նրա գլխավոր պաշտպանի և անվտանգության երաշխավորի միջև կապերի ցանկացած թուլացում ուղղակիորեն ծառայում է Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Թրամփի հակամարտությունը ԵՄ-ի հետ ամենակարևոր բանն է, որ մենք կարող ենք այստեղ շահել։ Որքան մեծ է անդրատլանտյան միասնության ճեղքը, այնքան թույլ է դառնում Ռուսաստանին հակառակվող համախմբված ճակատը»,- կարծում է ռուսական փորձագիտական աղբյուրը։
Տե նաեւ https://x.com/Iravunk_com
