Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում
2026 թվականին կտեսնենք դրական դինամիկայի շարունակությունը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև փոխադարձ այցելությունները շարունակելու վերաբերյալ.
«Բարձր մակարդակի հանդիպումների առումով, սահմանազատման հանձնաժողովի 12-րդ նիստն առաջին անգամ տեղի է ունեցել Գաբալայում: Առաջին 11 հանդիպումներից տարբերվող՝ այն սահմանին չի անցկացվել: Նմանատիպ հանդիպումներ կարող են անցկացվել նաև Հայաստանում: Մենք կտեսնենք, որ այս գործընթացները կշարունակվեն հաջորդ տարի»,- ասել է նա:
