20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի
Միջազգային20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է, մենք անվտանգության երաշխիքները կքննարկենք Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է УНИАН -ը։
Նա ավելացրել է, որ ուկրաինական կողմի խնդիրն է աշխատել 100 տոկոսին հասնելու ուղղությամբ։
Զելենսկին նշել է, որ մի քանի փաստաթղթերի առաջին նախագծերը պատրաստ են, եւ որոշ հարցեր, մասնավորապես անվտանգության երաշխիքները, կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
