Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Դավաճանությունը` որպես բոլոր ժամանակների մարդկային արատներից ամենանողկալին ու ամենաստորագույնը...

Հրապարակախոսություն
«Սիրում են դավաճանությունը, բայց ոչ դավաճաններին»:
Հուլիոս Կեսար
 
Դավաճանությունը (առաջին հերթին հայրենիքի դավաճանությունը) թերևս բոլոր ժամանակներում ու բոլոր ազգերի մոտ ամենաանմարդկային արարքն է դիտվել, որի համար ժողովուրդների ու Աստծո ամենադաժան պատիժն ու անեծքն է եղել։ Դավաճանությունը ամենանողկալի արարքն է համարվել, իր բոլոր դրսևորումներով։ Դավաճանությունն ուրացում է, ապերախտություն է, ստորություն է, դավաճանության արդյունքում են կործանվում ու քայքայվում ընտանիքներ, պետություններ, փչանում մարդկային հարաբերեւթյուններ ու խեղվում ճակատագրեր։ Դավաճանությունն այն արարքն է, որը երբեք չի ներվում, այն անգամ չի ներում սիրող մայրն իր որդուն։ Չի ներվում, որովհետև այն սխալմունք կամ շփոթմունք չէ, դավաճանությունը ընտրություն է, այն էլ հստակ մտածված ու գիտակցված....
 
Դավաճանությունը չներելը ոչ թե հիշաչարություն է նշանակում, այլ ոտնձգություն է արդարության նկատմամբ։ Դավաճանությունը ներել, նշանակում է հնարավորություն տալ, որ նորից դանակ խրեն թիկունքիցդ։ Դավաճանությունն էլ երբեք չի ունենում վաղեմության ժամկետ, դրա, որպես երևույթի նկատմամբ անտարբերությունը, հանդուրժողականությունն ու թողտվությունն էլ հավասարազոր է դավաճանության։ Ոչ պատահականորեն Նժդեհն էլ այն կարծիքն է հայտնել, որ. «Ազգը, որն ի զորու չէ պատժել իր սրիկաներին ու դավաճաններին, ապագա չունի»:
 
Դավաճանության շարժառիթներն էլ ցածր ու ստոր կրքերն են` նյութի նկատմամբ պաշտամունքը, փառասիրությունը, վրեժխնդրությունը, ատելությունը, նախանձն ու չարությունը։ Մարդիկ որպես կանոն չեն հավատում նրան, ով երբևէ դավաճանել է մեկ անգամ, երբեք չեն վերադառնում սյնտեղ, որտեղ երբևէ դավաճանել են իրենց։ Բոլոր ժամանակներում դավաճանների վերջաբանն ու վախճանն էլ անփառունակ ու դաժան է լինում, ինչը շատ լավ ու պատկերավոր նկարագրել է Թումանյանն իր «Թմկաբերդի առումը» պոեմում.
 
«Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։
Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։
​Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին»։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել«Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառովԻրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում. WSJAxios. Թրամփի վարչակազմը հույս ունի դիվանագիտական ճեղքման հասնել ​​ուկրաինական բանակցություններումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված