ԱՌԱՏ ՁՅՈՒՆ, ԲՈՒՔ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
ԵղանակԱռատ ձյուն է տեղում Շիրակի մարզում, ինչպես նաև բուք է ու մառախուղ Գյումրիում ու մարզի գյուղական բնակավայրերում։ Գյուղերի բնակիչները Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ եթե այս ուժգնությամբ գա ձյունը մինչև լուսաբաց, ապա հնարավոր է 1 մետրի էլ հասնի ու ավելիի։ Գյուղացիները մի կողմից ուրախ են, որ վերջապես եկավ այսքան սպասված ձյունը, օդը մաքրվեց, վարակիչ հիվանդությունները կանցնեն, էլ ինչ Նոր տարի առանց ձյան, ասում են գյուղացիները, փոքրիկները, դաշտերի համար էլ է շատ լավ, բերքատվության, մի կողմից էլ դժգոհում են, որ վառելիքի ծախսերն են ավելանում ու կդժվարանան մուծել գազի, էլեկտրաէներգիայի վճարները։Նշենք, որ ինչպես մասնագետներն են ասում, Ամանորի գիշերը ևս ձյուն կգա մեր երկրում։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
