102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. Մաթեւոսյան Բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ

Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. Մաթեւոսյան

Ներքաղաքական

Եվրասիական տնտեսական ընդլայնված կազմով բարձրագույն խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց ԵԱՏՄ շրջանակներում համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը։ «Թույլ տվեք եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության եւ կայուն զարգացման»,- իր խոսքում ասաց նա: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք»ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓԱՍՏԱՑԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

— Նիկոլ Փաշինյանի վարած երկակի խաղը՝ ԵՄ-ից գումար խնդրել, այնուհետ գնալ ԵԱՏՄ-ի փոխշահավետության մասին հայտարարություններ անել, ո՞ւր կտանի Հայաստանին:

— Ինքնին այն հանգամանքը, որ մենք 2025 թվականի տարեվերջին նման հարց ենք քննարկում՝ այն իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, իսկ 2018 թվականից այս կողմ նա այլ քաղաքականություն չի վարել, պետք է արձանագրենք, որ իր տեսանկյունից բավականին արդյունավետ մանեւրում է:

Ինչ վերաբերում է Եվրամիությունից գումար վերցնելուն կամ ԵԱՏՄ-ից շնորհակալություն հայտնելուն, այստեղ էլ իրականում հակասություն չկա: Փաշինյանի մտահղացումը իրականում պարզ է ու ակնհայտ՝ նա ցանկանում է Եվրասիական տնտեսական միությունից ձեւավորված գումարներով այնքան պահել Հայաստանը՝ մինչեւ հնարավորություն կստեղծվի միանգամից, լիակատար կերպով դուրս բերել երկիրը ե՛ւ ԵԱՏՄ-ից, ե՛ւ ՀԱՊԿ-ից ու ինտեգրել այն թուրքական աշխարհում: Այսինքն, պայմանականորեն հենց մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրեր ստորագրենք, հենց այդ պահից սկսած բոլոր հնարավոր կապերը ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ կխզենք:

Ստացվում է հետեւյալը՝ նա իր «հանճարեղ» քաղաքականությունն է վարում՝ ռուսական փողերով Հայաստանը տանում է դեպի թուրքական աշխարհ: Սա է իրականությունը:

— Տրամաբանական հարց է առաջանում՝ մի՞թե այս ամենը չեն նկատում Ռուսաստանում եւ եթե նկատում են, ապա ի՞նչ է հետեւելու դրան:

— Մենք քանիցս լսել ենք, թե ինչպիսին են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները, իսկ ԵԱՏՄ ասելով՝ բոլորս հասկանում ենք Ռուսաստան: Իրենք, ի վերջո, հայ ժողովրդին փաստացի տարանջատում են իշխանությունից, եւ նրանք չեն ցանկանում անել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն հայ ժողովրդին: Մնացած անելիքը դա հայ ժողովրդի ներիքին գործն է: Այսինքն, պայմանականորեն տեսնելով, որ Փաշինյանը երկակի խաղ է խաղում, գոնե այս պահի դրությամբ, ոչ մեկը չի պատրաստվում Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից՝ հասկանալով դրա կործանարար հետեւանքները երկրի եւ հայ ժողովրդի համար:

«2026-ԻՆ ՄԵՆՔ ԱՊՐԵՑԻՆՔ ՍՈՂԱՑՈՂ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ»

— Պարոն Մաթեւոսյան, Դուք ասացիք, որ մնացածը հայ ժողովրդի անելիքն է: Ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդն այսօր:

Հայ ժողովուրդն առնվազն ունի հնարավորություն` գալիք տարում ընտրությունների ժամանակ առաջին հերթին մասնակցելու ընտրություններին, երկրորդ հերթին իր քվեին տեր կանգնել: Ես հիմա առաջարկում եմ ինստիտուցիոնալ տարբերակ, որով հնարավոր է հասնել քաղաքական փոփոխությունների: Եթե այլք ունեն այլ տարբերակներ, եւս կարելի է դա քննարկել:

—Ինչպե՞ս կամփոփեք 2025 թվայանը:

— Եթե 2026 թվականին քաղաքական փոփոխություններ չլինեն, 2025-ը հիշվելու է հետեւյալ կերպ՝ սա այն տարին էր, որ մենք ապրեցինք սողացող կապիտուլացիայի հերթական փուլը: Սակայն, եթե 2026 թվականին փոփոխություններ լինեն, ապա մենք 2025-ին ապագայում այլ կերպ ենք նայելու: Վերաբերվելու ենք որպես տարվա, որը նախորդեց քաղաքական փոփոխություններին: Մենք առնվազն 2020 թվականից այս կողմ նույն ցիկլի մեջ ենք: Հիշեցի հայտնի ֆիլմը՝ «День сурка»: Հիմա մեզ մոտ լրիվ այդ վիճակն է, այսինքն՝ այդ սողացող կապիտուլացիան շարունակվում է:

«ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ՝ ՉՊԱՏԵՐԱԶՄԻ»

Իշխանության հետ ամեն ինչ պարզ է: Իսկ, ըստ Ձեզ, որքանո՞վ ընդդիմությունը 2025-ին արդյունավե՞տ գործեց:

— Եթե մենք, որպես արդյունավետության չափման միավոր, ընկալում ենք քաղաքական փոփոխությունները, ապա պետք է արձանագրենք հետեւյալը՝ ինչպես տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը կառավարական առաջին շենքում էր, նույն կերպ նա տարեվերջին շարունակում է մնալ կառավարական առաջին շենքում: Այս տեսանկյունից, կարող ենք ասել, որ գլոբալ առումով ընդդիմությունը չի հասել իր նպատակին, որը հռչակվել էր:

Մյուս կողմից պետք է չանտեսենք, որ այս տարվա ընթացքում կա մի երեւույթ, որի հետ իշխանությունները ունեն խնդիրներ, եւ որը ընդդիմությունը հարկ եղած եւ ճիշտ հաշվարկի դեպքում, կարող է դրանից արդյունքներ քաղել: Մենք մի քանի ընտրություն ունեցանք, որտեղ իշխանությունը բառացիորեն տապալվեց: Նույնիսկ տարեվերջում Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններին, ինչի շնորհիվ իրենց մոտ ստացվեց պահել իշխանությունը, իրենք Վաղարշապատին այլ համայնքներ միացրին՝ Խոյը:

2026 թվականի ընտրությունների ժամանակ, պայմանականորեն Ջավախքը չեն կարողանալու միացնել Հայաստանի Հանրապետությանը, որ հավելյալ չհաշվառված քվեներ լինեն ե դրա շնորհիվ կարողանան նորից իշխանություն պահել: Այս տարի ընտրական ցիկլերի տեսանկյունից ապացուցվեց մի պարզ բան, որ ճիշտ աշխատանքի պարագայում եւ գոնե նախընտրական փուլում եթե ընդդիմությունը ռազմավարական առումով «հրադադար» հայտարարի, այսինքն՝ միմիանց դեմ չկրակեն, ապա կլինի հնարավորություն հասնել փոփոխությունների:

— Ի՞նչ կորցրինք եւ ձեռք բերեցինք 2025-ին:

—Մենք ինքնիշխանության հերթական զիջումը տեսանք, որը արձանագրվեց օգոստոսին՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում, ու սա պարզապես միայն իմ գնահատականը չէ: Սա իրականում այն է, ինչի մասին վերջերս խոսեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի խորհրդականը: Նա ասաց, որ TRIPP-ը (Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին) նույն Զանգեզուրի միջանցքն է: 2023 թվականին իշխանությունները փակում էին աչքերը Արցախում էթնիկ զտման վրա` հիմնավորելով, որ դրա փոխարեն մենք Զանգեզուրի միջանցքն այլեւս տալու պարտավորություն չենք ունենա, բայց մենք տեսնում ենք, որ մենք հիմա ո'չ Արցախ ունենք, ո'չ վստահություն, որ Զանգեզուրի միջանց չի լինելու, եւ ո'չ էլ անվտանգության առումով երաշխիքներ: Մենք պետք է արձանագրենք՝ ոչ թե խաղաղության դարաշրջանում ենք, այլ՝ չպատերազմի: Դրանք երկու տարբեր բաներ են: Խաղաղությունն այն է, երբ դու ունես ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ պահպանելու հրադադարի ռեժիմը, իսկ չպատերազմն իրականություն է, որտեղ ամեն բան կախված է մեկ մարդու որոշումից, իսկ այդ մեկ մարդը Իլհամ Ալիեւն է: Իրենք հիմա նախընտրական բոնուսներ են տալիս Նիկոլ Փաշինյանին՝ չեն կրակում սահմանին, բենզին են բերում եւ այլն: Սակայն դա ինչպես սկսվել է, այնպես էլ կարող է ավարտվել, ու այն, ինչ կատարվել է Արցախում՝ մինչեւ 44-օրյա պատերազմը եւ պատերազմի ընթացքում դրա վառ վկայությունն է: Ո՞վ ասաց, որ Հայաստանը Արցախից ինչ-որ բանով տարբերվում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարարԱզատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. ՄաթեւոսյանԲժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Նեթանյահուն կարող է խնդրել ԱՄՆ-ին հաստատել Գազայում նոր օպերացիան․ CNNԿարծում եմ՝ նա կլինի իմ ամենադժվար մրցակիցը․ ՄախաչևՄեծ Բրիտանիան Գերմանիայի հետ կնքել է 70 միլիոն դոլարի ռազմական պայմանագիրԻնչու է Մեծ Բրիտանիայի վարչապետը բացակայել Զելենսկու հետ բանակցություններինՓաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. ՖոտոԿաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է91 տարեկանում մահացել է Բրիջիտ ԲարդոնԿաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից էԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված